Psalms 136AA1896

1Գոհացէք Տէրիցը, որ բարի է. որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

2Գոհացէք աստուածների Աստուածիցը, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

3Գոհացէք տէրերի Տէրիցը, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

4Որ նա է մինակ մեծամեծ հրաշքներ անում, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

5Որ երկինքն արաւ իմաստութիւնով. որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

6Որ երկիրը ջրերի վերայ տարածեց, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

7Որ արաւ մեծամեծ լուսաւորներ, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

8Արեգակը՝ որ ցերեկի վերայ իշխէ, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

9Լուսինն ու աստղերը՝ որ գիշերի վերայ իշխեն, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

10Որ Եգիպտոսին զարկեց նորա առաջինեկներովը, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

11Եւ Իսրայէլին հանեց նորանց միջիցը, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

12Զօրեղ ձեռքով եւ երկար մեկնած բազուկով, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

13Կարմիր ծովը երկու բաժին արաւ, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

14Եւ Իսրայէլին անց կացրեց նորա միջովը, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

15Եւ Փարաւօնին եւ նորա զօրքին Կարմիր ծովի մէջ թափեց. որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

16Եւ իր ժողովրդին անապատի միջովը տարաւ, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

17Որ մեծամեծ թագաւորներ զարկեց, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

18Եւ զօրեղ թագաւորներ սպանեց, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

19Ամօրհացիների Սեհօն թագաւորին, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

20Եւ Բասանի Ովգ թագաւորին, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

21Եւ նորանց երկիրը ժառանգութիւն տուաւ, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

22Ժառանգութիւն իր Իսրայէլ ծառայի համար, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

23Որ մեր խոնարհութիւնումը յիշեց մեզ, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

24Եւ փրկեց մեզ մեր թշնամիներիցը, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը.

25Որ հաց է տալիս ամեն մարմնի, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

26Գոհացէք երկնքի Աստուածանից, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

Choose Translation

Switch translation for Psalms 136.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.