Psalms 138AA1896

1Կգոհանամ քեզանից բոլոր սրտովս. աստուածների առաջին քեզ սաղմոս կասեմ։

2Երկրպագութիւն կանեմ քո սուրբ տաճարի առաջին եւ կգոհանամ քո անունիցը քո ողորմութեան համար եւ քո ճշմարտութեան համար. որ բոլոր անունիցդ բարձր մեծացրիր քո խօսքը։

3Այն օրը որ կանչեցի քեզ պատասխանեցիր ինձ. դու ինձ զօրութիւնով ուժովացնում ես իմ անձումը։

4Տէր, երկրի բոլոր թագաւորները կգոհանան քեզանից, որ քո բերանի խօսքերը լսեցին։

5Եւ Տիրոջ ճանապարհներումը օրհնութիւն կասեն, թէ Տիրոջ փառքը մեծ է։

6Որովհետեւ Տէրը բարձր է եւ տեսնում է ցածը. եւ նա հեռուանց ճանաչում է բարձրամտին։

7Եթէ նեղութեան մէջ գնամ՝ կապրեցնես ինձ, իմ թշնամիների բարկութեան վերայ քո ձեռքը կմեկնես եւ քո աջը կփրկէ ինձ։

8Տէրը կկատարէ ինձ տեղ. Տէր, քո ողորմութիւնը յաւիտեան է. քո ձեռքի գործերը երեսիցդ մի ձգիր։

Choose Translation

Switch translation for Psalms 138.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.