Psalms 122AA1896

1Ես ուրախ եղայ երբոր ասեցին ինձ, թէ Տիրոջ տունը գնանք։

2Մեր ոտները կկանգնեն քո դռներումը, ով Երուսաղէմ։

3Երուսաղէմը շինուած է ինչպէս քաղաք՝ որ ինքն իրան հետ միաւորուած է։

4Որ այնտեղ վեր են գնում ցեղերը՝ Տիրոջ ցեղերը Իսրայէլի վկայութեան պէս, որ Տիրոջ անունիցը գոհանան։

5Որովհետեւ այնտեղ են դրուած դատաստանի աթոռները՝ Դաւիթի տան աթոռները։

6Խաղաղութիւն խնդրեցէք Երուսաղէմի համար. թող յաջողուեն քեզ սիրողները։

7Թող խաղաղութիւն լինի քո պարիսպներումը, յաջողութիւն քո պալատներումը։

8Իմ եղբայրների եւ իմ ընկերների համար ասում եմ ես՝ խաղաղութիւն լինի քեզանում։

9Մեր Տէր Աստուծոյ տան համար բարի եմ ուզում քեզ։

Choose Translation

Switch translation for Psalms 122.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.