1Դէպի քեզ եմ բարձրացնում իմ աչքերը, ով երկնքումը բնակող։
2Ահա ինչպէս ծառաների աչքերը իրանց տէրերի ձեռքին են նայում, ինչպէս որ աղախնի աչքերն իր տիկնոջ ձեռքին, այնպէս էլ մեր աչքերը մեր Տէր Աստուծուն՝ մինչեւ որ ողորմէ մեզ։
3Ողորմիր մեզ, Տէր, ողորմիր մեզ. որ շատ լցուեցանք անարգանքով։
4Շատ լցուած է մեր անձը գոռոզների նախատինքովը եւ ամբարտաւանների անարգանքովը։