Psalms 121AA1896

1Ես բարձրացնում եմ իմ աչքերը դէպի սարերը. ո՞րտեղից կգայ իմ օգնութիւնը։

2Իմ օգնութիւնը Տէրիցն է, որ երկինքն ու երկիրս արաւ։

3Նա քո ոտքին սահել չի տալ, քո պահապանը չի քնիլ։

4Ահա Իսրայէլի պահապանը չի ննջիլ եւ չի քնանալ։

5Տէրը քո պահապանն է. Տէրը քեզ հովանի է քո աջ ձեռքի վերայ։

6Ցերեկը արեգակը չի զարկիլ քեզ. ոչ լուսինը՝ գիշերը։

7Տէրը կպահպանէ քեզ ամեն չարից, նա կպահպանէ քո անձը։

8Տէրը կպահպանէ քո դուրս գալն ու մտնելը՝ այսուհետեւ մինչեւ յաւիտեան։

Choose Translation

Switch translation for Psalms 121.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.