Bible

Designed

For Churches, Made for Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

Psalms 111

:
Armenian - AA1896
1 Ալէլուիա։ Տէրիցը կգոհանամ բոլոր սրտով ուղիղների ժողովքումը ու ժողովրդի մէջ։
2 Մեծ են Տիրոջ գործերը, ցանկալի են այն ամենին, որ սիրում են նորանց։
3 Փառք եւ գեղեցկութիւն են նորա գործերը, եւ նորա արդարութիւնը մնում է յաւիտեան։
4 Յիշատակ շինեց իր հրաշքների համար, ողորմած եւ գթած է Տէրը։
5 Կերակուր տուաւ իրանից վախեցողներին. նա յաւիտեան յիշում է իր ուխտը։
6 Իր գործերի զօրութիւնը ցոյց տուաւ իր ժողովրդին՝ հեթանոսների ժառանգութիւնը նորանց տալով։
7 Նորա ձեռքի գործերը ճշմարտութիւն եւ իրաւունք են նորա բոլոր պատուիրանքները հաւատարիմ են։
8 Հաստատուած են յաւիտեանս յաւիտենից. եւ շինուած են ճշմարտութիւնով եւ ուղղութիւնով։
9 Նա փրկութիւն ուղարկեց իր ժողովրդին. իր ուխտը պատուիրեց յաւիտեան. սուրբ եւ ահաւոր է նորա անունը։
10 Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է. բարի խոհեմութիւն է ամենի համար որ անում են նորան. նորա օրհնութիւնը մնում է յաւիտեան։