1Ալէլուիա։ Երանելի է այն մարդը որ Տէրիցը վախենում է, եւ նորա պատուիրանքներին շատ հաւանում է։
2Նորա զաւակը զօրաւոր կլինի երկրի վերայ. ուղիղների ցեղը կօրհնուի։
3Ապրանք եւ հարստութիւն կլինի նորա տանը. եւ նորա արդարութիւնը կմնայ յաւիտեան։
4Խաւարի մէջ լոյս է ծագում ուղիղների համար. ողորմած, գթած եւ արդար է։
5Երանի այն մարդին որ ողորմած է եւ փոխ է տալիս, եւ իր բանը շինում է իրաւունքով.
6Որովհետեւ նա տեղիցը յաւիտեան չի շարժուիլ. յաւիտենական յիշատակի համար կլինի արդարը։
7Չար համբաւից չի վախենալ. նորա սիրտը պատրաստ է, որ Տիրոջը յուսայ։
8Նորա սիրտը հաստատուած է եւ չի վախենալ, մինչեւ որ նայի իր նեղիչների վերայ։
9Նա փռեց եւ աղքատներին տուաւ. նորա արդարութիւնը կմնայ յաւիտեան. նորա եղջիւրը կբարձրանայ փառքով։
10Ամբարիշտը կտեսնէ եւ կբարկանայ. իր ատամները կկրճտեցնէ եւ կհալուի. ամբարիշտների ցանկութիւնը կկորչի։