1Տէրն ասեց իմ Տիրոջը, իմ աջ կողմը նստիր մինչեւ քո թշնամիները քո ոտների կոխելիք դնեմ։
2Տէրը Սիօնիցը կուղարկէ քո զօրութեան գաւազանը. տիրապետիր քո թշնամիների մէջ։
3Քո ժողովուրդը զօրութեանդ օրը յօժար կամքով պատրաստ կլինի սրբութեան զարդարանքով. արշալուսի արգանդիցը քեզ համար քո մանկունքը ցօղի պէս կլինին։
4Տէրը երդում արաւ եւ չի զղջալ. դու քահանայ ես յաւիտեան Մելքիսեդեկի կարգին պէս։
5Տէրը քո աջ կողմն է. նա կջարդէ թագաւորներին իր բարկութեան օրումը։
6Նա կդատէ հեթանոսների մէջ. կլեցնէ մեռելներով. գլուխը կջարդէ շատ երկիրների մէջ։
7Գետիցը կխմէ ճանապարհումը. սորա համար գլուխը կբարձրացնէ։