Psalms 107AA1896

1Գոհացէք Տէրիցը, որ բարի է. որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

2Տիրոջ փրկուածներն ասեն, որ նորանց փրկեց թշնամիի ձեռքիցը։

3Որ նորանց ժողովեց երկիրներիցը՝ արեւելքից եւ արեւմուտքից, հիւսիսից եւ ծովից.

4Որ նորանք մոլորուած էին անապատումը՝ անջուր ճանապարհումը, որ բնակուելու քաղաք չգտան.

5Սոված եւ ծարաւ էին, եւ նորանց անձերը թուլացան իրանցում.

6Եւ նորանք դէպի Տէրն աղաղակեցին իրանց նեղութիւնումը, եւ նա փրկեց նորանց իրանց վիշտերիցը.

7Եւ առաջնորդեց նորանց ուղիղ ճանապարհով որ բնակուելու քաղաք գնան։

8Թող գոհանան Տէրիցը նորա ողորմութեան համար, եւ նորա հրաշքների համար որ արաւ մարդկանց որդիներին.

9Որ նա կշտացնում է կարօտած անձին, եւ լցնում է սոված անձը բարութիւնով։

10Նորանք որ նստում էին խաւարի եւ մահի շուքումը նեղութիւնով եւ երկաթով կապուած.

11Որովհետեւ Աստուծոյ խօսքերին հակառակ կացան. եւ Բարձրեալի խորհուրդներն անարգեցին.

12Եւ նա նորանց սիրտը խոնարհեցրեց նեղութիւնով, որ տկարացան, եւ ոչ ով չկար որ օգնէր.

13Եւ դէպի Տէրն աղաղակեցին իրանց նեղութիւնումը, եւ նորանց փրկեց իրանց վիշտերիցը.

14Նորանց հանեց խաւարիցը եւ մահուան շուքիցը եւ նորանց կապանքները կոտրատեց.

15Թող գոհանան Տէրիցը նորա ողորմութեան համար, եւ նորա հրաշքների համար որ արաւ մարդկանց որդիներին։

16Որովհետեւ նա պղնձի դռները փշրեց եւ երկաթի նիգերը կոտրատեց.

17Յիմարներն իրանց անօրէնութեան ճանապարհի համար, եւ իրանց անիրաւութիւնների համար նեղութիւն քաշեցին.

18Նորանց անձերը ամեն կերակրից զզուեցին, եւ մինչեւ մահի դռները մօտեցան.

19Եւ դէպի Տէրն աղաղակեցին իրանց նեղութիւնումը, եւ նա նորանց փրկեց իրանց վիշտերիցը.

20Իր խօսքն ուղարկեց եւ նորանց բժշկեց, եւ նորանց ազատեց իրանց կորուստիցը։

21Թող գոհանան Տէրիցը նորա ողորմութեան համար եւ նորա հրաշքների համար որ արաւ մարդկանց որդիներին.

22Եւ գոհութեան պատարագներ մատուցանեն, եւ նորա գործերը պատմեն ցնծութիւնով։

23Նորանք որ ծովն են իջնում նաւերով, եւ գործ կատարում շատ ջրերում.

24Նորանք տեսան Տիրոջ գործերը եւ նորա հրաշքները անդունդում։

25Նա ասեց՝ եւ մրրիկ քամի վեր կացաւ. նորա ալիքները բարձրացրեց.

26Վեր ելան երկինքը, վայր իջան անդունդը. եւ նորանց անձերը մաշուեցան նեղութիւնով.

27Շփոթուեցան եւ տատանուեցան ինչպէս արբած մարդ. եւ նորանց ամեն իմաստութիւնը կորաւ։

28Եւ դէպի Տէրն աղաղակեցին իրանց նեղութիւնումը, եւ նա նորանց փրկեց իրանց վիշտերիցը։

29Մրրիկ քամին հանդարտութեան դարձրեց. եւ նորա ալիքները հանգստացան.

30Եւ նորանք ուրախացան որ դադարեց. եւ նա առաջնորդեց նորանց դէպի նաւահանգիստ, որ ցանկանում էին նորան.

31Թող գոհանան Տէրիցը նորա ողորմութեան համար, եւ նորա հրաշքների համար որ արաւ մարդկանց որդիներին։

32Եւ բարձր անեն նորան ժողովրդի ժողովքումը, եւ ծերերի ատեանումն օրհնեն նորան։

33Նա գետերն անապատ է դարձնում եւ ջրերի գնացքները՝ ծարաւ երկիր.

34Պտղաբեր երկիրն աղի հող՝ նորա մէջ բնակողների չարութեան համար։

35Անապատը ջրերի լիճ է փոխում, եւ ծարաւ երկիրը՝ ջրերի գնացք.

36Եւ այնտեղ բնակեցնում է սովածներին, եւ նորանք քաղաք են հաստատում բնակուելու համար։

37Եւ արտեր են ցանում, եւ այգիներ տնկում, որ արմտիքների պտուղ բերեն։

38Եւ նա օրհնում է նորանց որ շատ շատանան. եւ նորանց անասունները չէ պակասեցնում.

39Դարձեալ պակասվում են եւ ցածանում չարիքների նեղութիւնից եւ տրտմութիւնից։

40Նա անարգանք է թափում իշխանների վերայ եւ նորանց մոլորեցնում է անճանապարհ անապատումը.

41Բայց բարձրացնում է աղքատին խեղճութիւնից, եւ նորա ցեղը ոչխարների հօտի պէս է շինում։

42Ուղիղներն այս կտեսնեն եւ ուրախ կլինին. եւ ամեն անօրէնութիւն կխփէ իր բերանը։

43Ո՞վ է իմաստուն որ այս բաները պահէ. եւ նա կհասկանայ Տիրոջ ողորմութիւնները։

Choose Translation

Switch translation for Psalms 107.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.