1Իմ սիրտը պատրաստ է, ով Աստուած, ես կերգեմ եւ սաղմոս կասեմ՝ նաեւ իմ փառքովը։
2Զարթնիր սաղմոսարան եւ քնար. եւ ես զարթնեմ առաւօտանց։
3Գոհանամ քեզանից, Տէր, ժողովուրդների մէջ. եւ սաղմոս ասեմ քեզ ազգերի մէջ։
4Որովհետեւ մեծ է քո ողորմութիւնը երկնքի վերայ, եւ քո ճշմարտութիւնը՝ մինչեւ ամպերը։
5Բարձրացիր, ով Աստուած, երկնքի վերայ, եւ քո փառքը բոլոր երկրի վերայ։
6Որ քո սիրելիքն ազատուին. թող քո աջը փրկէ, եւ պատասխան տուր ինձ։
7Աստուած խօսեց իր սրբարանումը. ես կցնծամ. Սիւքէմը կբաժանեմ եւ Սոկքովթ հովիտը կչափեմ։
8Իմն է Գաղաադը եւ իմն է Մանասէն. Եփրեմն իմ գլխի զօրութիւնը, Յուդան իմ գաւազանն է.
9Մովաբն իմ լուանալու ամանն է. իմ կօշիկը Եդովմի վերայ կգցեմ. Փղշտացիների երկրի վերայ կցնծամ։
10Ո՞վ կտանի ինձ ամուր քաղաքը. ո՞վ կառաջնորդէ ինձ մինչեւ Եդովմը։
11Ո՞չ ապաքէն դու, ով Աստուած, որ դէն գցեցիր մեզ, եւ չես դուրս գալիս մեր զօրքի հետ, ով Աստուած։
12Տուր մեզ օգնութիւն նեղութեան մէջ. որովհետեւ մարդի փրկութիւնը փուչ է։
13Մենք Աստուծով զօրութիւն կգործենք. եւ նա կոխ կտայ մեր թշնամիներին։