Proverbs 29AA1896

1Յանդիմանութիւններ ստացող մարդը՝ եթէ իր պարանոցը խստացնէ, յանկարծ կջարդուի եւ բժշկութիւն չի գտնիլ։

2Արդարները շատանալիս ժողովուրդը կուրախանայ, բայց երբոր ամբարիշտը իշխէ, ժողովուրդը կհեծէ։

3Իմաստութիւն սիրող մարդը կուրախացնէ իր հօրը, բայց պոռնիկների ընկեր եղողը ստացուածքը կփչացնէ։

4Թագաւորը արդարութեամբ կհաստատէ երկիրը, բայց կաշառակեր մարդը նորան կքանդէ։

5Իր ընկերին շողոքորթող մարդը որոգայթ է լարում նորա քայլերի համար։

6Չար մարդի յանցանքումը որոգայթ կայ, բայց արդարը ցնծում է եւ ուրախանում։

7Արդարը գիտէ աղքատների դատը, բայց անզգամ մարդը գիտութիւն չունի։

8Ծաղր անող մարդիկը քաղաք տակն ու վերայ կանեն, բայց իմաստունները բարկութիւնը կհանգստացնեն։

9Իմաստուն մարդը յիմարի հետ վիճելիս, թէ բարկանայ թէ ծիծաղի՝ հանգիստ չի լինիլ։

10Արիւնահեղ մարդիկը կատեն կատարեալին, բայց ուղիղները նորան կորոնեն։

11Յիմարն իր սրտինը բոլորը դուրս կտայ, բայց իմաստունը նորան ետ է պահում։

12Մէկ իշխան որ սուտ խօսքերի ականջ է դնում, նորա բոլոր սպասաւորները չար կլինեն։

13Աղքատը եւ բռնաւորը հանդիպում են իրար. Բայց երկուսին էլ աչքի լոյսը տուողը Տէրն է։

14Այն թագաւորը որ աղքատներին դատում է արդարութեամբ, նորա աթոռը յաւիտեան կմնայ։

15Գաւազանը եւ յանդիմանութիւնը իմաստութիւն կտայ, բայց բաց ընկած տղան անարգանք կբերէ իր մօր համար։

16Անզգամները շատանալիս յանցանքը կշատանայ, բայց արդարները կտեսնեն նորանց վայր ընկնելը։

17Խրատիր որդիիդ, եւ նա էլ քեզ կհանգստացնէ. Եւ սփոփանք կպատճառէ քո հոգիին։

18Առանց մարգարէութեան ժողովուրդը կվայրենանայ. Բայց ով որ օրէնքը պահէ՝ երանի՜ նորան։

19Խօսքերով չի խրատուիլ այն ծառան, որ հասկանում է բայց չէ պատասխանում։

20Իր խօսքերի մէջ շտապող մարդ տեսա՞ր. յիմարիցն աւելի յոյս կայ քան թէ նորանից։

21Ով որ իր ծառային մանկութիւնիցը փափուկ պահէ, այն ծառան յետոյ որդի կդառնայ։

22Բարկացող մարդը կռիւ կհնարէ, եւ ցասկոտ մարդը շատ յանցանք կունենայ։

23Մարդիս ամբարտաւանութիւնը նորան կկործանէ, բայց հեզահոգին փառք կստանայ։

24Գողի հետ վարուողը իր անձն է ատում. նա երդումը անելուց յետոյ էլ բան չի յայտնիլ։

25Մարդի վախը որոգայթի մէջ կգցէ, բայց Տիրոջն ապաւինողը կապաստանուի։

26Շատերը կորոնեն իշխանի երեսը, բայց մարդիս իրաւունքը Տէրիցն է։

27Անօրէն մարդը զզուելի է արդարներին, բայց ամբարշտի համար զզուելի է ուղիղ վարուողը։

Choose Translation

Switch translation for Proverbs 29.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.