Proverbs 30AA1896

1Յակէեան Ագուրի խօսքերը. Այսինքն այն մարգարէական պատգամը, որ նա ասեց Իթիէլին, Իթիէլին եւ Ուքալին։

2Յիրաւի ես ամեն մարդից աւելի թանձրամիտ եմ, եւ մարդկային խոհեմութիւն չունիմ.

3Եւ իմաստութիւն չեմ սովորել, եւ Ամենասուրբի գիտութիւնը չգիտեմ։

4Ո՞վ վեր ելաւ երկինքը եւ իջաւ, ո՞վ ժողովեց քամին իր բուռերի մէջ. Ո՞վ ծրարեց ջուրը հանդերձումը, ո՞վ հաստատեց երկրիս բոլոր ծայրերը. Ի՞նչ է նորա անունը, եւ ի՞նչ է նորա որդիի անունը. Արդեօք գիտե՞ս։

5Աստուծոյ ամեն խօսքերը մաքրուած են. նա ասպար է իրան ապաւինողների համար։

6Չաւելացնես նորա խօսքերի վերայ, որ մի գուցէ քեզ յանդիմանէ, եւ դու ստախօս երեւաս։

7Քեզանից երկու բան եմ խնդրում, ինձանից մի արգիլեր ես դեռ չմեռած.

8Ունայն եւ սուտ խօսքը հեռացրու ինձանից, աղքատութիւն կամ հարստութիւն ինձ մի տար, ինձ համար որոշուած հացովը կերակրիր ինձ։

9Չլինի որ կշտանամ եւ քեզ ուրանամ, եւ ասեմ՝ Ո՞վ է Տէրը. Եւ չլինի որ չքաւորանամ եւ գողանամ, եւ զուր յիշեմ իմ Աստուծոյ անունը։

10Մի ծառայից իր Տիրոջ մօտ մի՛ բամբասիր, որ քեզ չանիծէ եւ դու յանցաւոր գտնուիս։

11Ազգ կայ որ անիծում է իր հօրը, եւ իր մօրը չէ օրհնում։

12Ազգ կայ որ իր աչքին մաքուր է երեւում, բայց իր աղբիցը չէ մաքրուած։

13Ազգ կայ որ աչքերը շատ բարձր են, եւ նորա արտեւանունքները վեր վեր են գնում։

14Ազգ կայ, որի ատամները սուրեր են, որի ժանիքները դանակներ են, որ աղքատներին ուտէ երկրիս վերայից, եւ տնանկներին՝ մարդկանց միջիցը։

15Տզրուկը երկու աղջիկ ունի, որոնք են՝ տուր տուր. Նոյնպէս եւ երեք են որ չեն կշտանում, եւ չորս են որ չեն ասիլ Հերիք է.

16Գերեզմանը եւ ամուլ արգանդը, երկիրը որ ջրով չի կշտանալ, եւ կրակը որ չի ասիլ Հերիք։

17Այն աչքը որ իր հօրը կծաղրէ եւ կանարգէ իր մօրը հնազանդել, նորան պիտի փորեն ձորի ագռաւները, եւ նորան պիտի ուտեն արծիւի ձագերը։

18Երեք բան կայ որ ինձ համար զարմանալի են, եւ չորսը՝ որոնց չեմ հասկանում.

19Արծիւի ճանապարհը երկնքի երեսին, օձի ճանապարհը ապառաժի վերայ, ծովի մէջ նաւի ճանապարհը, եւ մարդիս ճանապարհը աղջկայ մօտ։

20Այնպէս է շնացող կնոջ ճանապարհը. Ուտում է եւ բերանը սրբում, եւ ասում. Չար բան չեմ արել։

21Երեք բանի տակին դողում է երկիրը, եւ չորս բան կայ, որոնց նա չէ կարող տանել.

22Ծառան՝ երբոր թագաւորէ, եւ յիմարը՝ երբոր հացով կշտանայ.

23Ատելի կինը՝ երբոր ամուսնանայ, եւ աղախինը՝ երբոր իր տիկնոջը ժառանգ դառնայ։

24Չորս բան կայ, որ երկրի փոքրերն են, բայց իմաստուններից իմաստուն են.

25Մրջիւնները որ մի զօրաւոր ժողովուրդ չեն, բայց իրանց հացը ամառն են պատրաստում։

26Ճագարները որ մի ուժեղ ժողովուրդ չեն, բայց իրանց տունը ապառաժումն են շինում։

27Մարախները թագաւոր չունին, բայց գունդ գունդ դուրս են գալիս ամենքը։

28Մողէսը կպչում է ձեռքերովը պատերին, բայց թագաւորական պալատներումն է նա։

29Երեք են որ գեղեցիկ են գնում, եւ չորս են, որ գեղեցիկ ընթացք ունին.

30Առիւծը որ գազաններից զօրաւորն է, եւ ոչ մի բանի երեսից ետ չի դառնալ։

31Միջապինդը, եւ նոխազը, եւ թագաւորը որի զօրքը իր հետն է։

32Եթէ յիմարութիւն արիր հպարտանալովդ, կամ եթէ մի չար բան մտածեցիր՝ ձեռքդ դիր բերանիդ.

33Որովհետեւ կաթի ծեծելուց կոգի դուրս կգայ, եւ քիթը ծեծելուց արիւն դուրս կգայ. Եւ բարկութիւնը գրգռելուց կռիւ դուրս կգայ։

Choose Translation

Switch translation for Proverbs 30.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.