Proverbs 28AA1896

1Ամբարիշտը փախչում է առանց մէկի հալածելու, բայց արդարները առիւծի պէս ապահով են։

2Երկրի յանցանքի պատճառովը շատ կլինեն նորա իշխանները. Բայց իմաստուն եւ բանիբուն մարդի միջոցովը նա երկար կդիմանայ։

3Մի մարդ որ չքաւոր է եւ նեղում է աղքատներին՝ նա հեղեղակոծ անձրեւ է, որ հաց չունի։

4Օրէնքը ձգողները կգովեն ամբարիշտներին, բայց օրէնքը պահողները կզայրանան նորանց։

5Չար մարդիկն իրաւունքը չեն հասկանալ, բայց Տիրոջը խնդրողները բոլոր բաները կհասկանան։

6Լաւ է իր ուղղութեան մէջ գնացող աղքատը քան թէ ծուռ ճանապարհների տէր մարդը թէեւ հարուստ լինի։

7Օրէնքը պահողը իմաստուն որդի է, բայց շռայլների բարեկամը կամաչեցնէ իր հօրը։

8Իր ստացուածքը տոկոսիքով ու վաշխով շատացնողը, աղքատներին ողորմողի համար է ժողովում նորան։

9Ով որ մերժէ իր ականջը օրէնք լսելուց, նորա աղօթքն անգամ գարշելի է։

10Ով որ մոլորեցնէ ուղիղներին չար ճանապարհում, ինքը մէջը կընկնի. բայց արդարները բարիք պիտի ժառանգեն։

11Հարուստ մարդը իմաստուն է երեւում իր աչքին, բայց գիտուն աղքատը նորան կքննէ.

12Արդարները ուրախանալիս փառքը մեծ կլինի. Բայց անզգամները բարձրանալիս մարդ կթագչուի։

13Իր յանցանքը ծածկողը չի յաջողուիլ, բայց խոստովանող ու թողողը ողորմութիւն կգտնէ։

14Երանի՜ այն մարդին որ միշտ երկիւղ ունի. բայց իր սիրտը խստացնողը չարիքի մէջ կընկնի։

15Մռնչող առիւծ եւ սոված արջ է աղքատ ժողովրդի վերայ իշխող ամբարիշտը։

16Խոհեմութիւնը պակաս իշխանի զրկանքը շատ կլինի. Իսկ ագահութիւնն ատողը օրերը կերկարացնէ։

17Մարդասպանութեան համար տանջուող մարդը մինչեւ գուբը կփախչի. Թող նորան չբռնեն։

18Կատարելութեամբ վարուողը կփրկուի, բայց ծուռ ճանապարհներով գնացողը մէկումը վայր կընկնի։

19Ով որ իր երկիրը գործէ հացով կկշտանայ, եւ դատարկ մարդկանց հետեւողը կկշտանայ աղքատութիւնով։

20Հաւատարիմ մարդի օրհնութիւնները շատ են, բայց հարստանալու շտապողը անպատիժ չի մնալ։

21Երեսպաշտութիւնը լաւ չէ, բայց մի պատառ հացի համար յանցանք է գործում մարդ։

22Հարստանալու է շտապում չարաչք մարդը, բայց չգիտէ թէ կարօտութիւն պիտի գայ իր վերայ։

23Մարդ յանդիմանողը վերջը շնորհք կգտնէ աւելի քան թէ լեզուովը շողոքորթողը։

24Ով որ իր հօրն ու մօրը կողոպտէ ասելով թէ Մեղք չէ, նա ապականիչ մարդի ընկերն է։

25Հպարտ սիրտ ունեցողը կռիւ կգրգռէ, բայց Տիրոջն ապաւինողը կպարարտանայ։

26Իր սրտին ապաւինողը յիմար է, բայց իմաստութեան մէջ վարուողը կպրծնի։

27Ով որ աղքատին տայ՝ կարօտ չի լինիլ. Բայց ով որ աչքերը թագցնէ՝ շատ անէծքներ կան նորա համար։

28Ամբարիշտները բարձրանալիս մարդ կթագչուի, եւ երբոր նորանք փչանան, արդարները կշատանան։

Choose Translation

Switch translation for Proverbs 28.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.