Proverbs 27AA1896

1Մի պարծենար վաղուայ օրովը. Որովհետեւ չգիտես թէ օրը ինչ կծնէ։

2Թող քեզ ուրիշը գովէ, եւ ոչ թէ քո բերանը, օտարը՝ եւ ոչ թէ քո շրթունքները։

3Ծանր է քարը եւ բեռ ունի աւազը, բայց յիմարի բարկութիւնը երկուսիցն էլ ծանր է։

4Բարկութիւնը անգութ է եւ ցասումը հեղեղասաստ. Բայց ո՞վ կարող է կանգնել նախանձի առաջին։

5Լաւ է յայտնի յանդիմանութիւնը, քան թէ ծածուկ սէրը։

6Անկեղծ են բարեկամի տուած վէրքերը. Բայց առատ են ատողի համբոյրները։

7Կուշտ անձը կոխ է տալիս մեղրախորիսխը, բայց սոված անձի համար ամեն լեղի բանը քաղցր է։

8Ինչպէս որ իր բոյնիցն թափառական եղած թռչունն է, այնպէս է իր տեղիցը թափառական եղող մարդը։

9Իւղն ու խունկը ուրախացնում են սիրտը, նաեւ ընկերի քաղցր խօսքը մտերիմ խրատով։

10Քո բարեկամին եւ հօրդ բարեկամին մի ձգիր, եւ եղբօրդ տունը մի գնար քո նեղութեան օրը. լաւ է մօտիկ հարեւանը քան թէ հեռու եղբայրը։

11Որդեակս, իմաստուն եղիր եւ սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ պատասխան տալ ինձ անարգողին։

12Խորագէտը տեսնում է չարիքը եւ իրան պահում, բայց պարզամիտները անց են կենում՝ վնասվում։

13Առ նորա հանդերձը որ երաշխաւոր է դառել օտարին, եւ գրաւ պահիր նորան օտարի փոխարէն։

14Ով որ առաւօտանց կանուխ իր դրացիին բարձր ձայնով օրհնէ, սա նորա համար անէծք կհամարուի։

15Անդադար ծլծլոցը, անձրեւոտ օրը եւ կռուասէր կինը, իրար նման են։

16Ով որ նորան ծածկէ՝ քամի է ծածկում, եւ նորա աջ ձեռքի իւղը ձայն կտայ։

17Երկաթը երկաթով է սրվում, եւ մարդս սրում է իր ընկերի երեսը։

18Թզենին պահողը կուտէ նորա պտուղը, եւ իր տիրոջ պահպանողը կպատվուի։

19Ինչպէս ջրումը երեսն է երեսի դէմ. Այնպէս է սրտի մէջ մարդս մարդի դէմ։

20Դժոխքը եւ կորուստը չեն կշտանալ, նոյնպէս չեն կշտանալ եւ մարդիս աչքերը։

21Հալոցը արծաթն է փորձում, եւ քուրան ոսկին, նոյնպէս էլ մարդս՝ իրան գովասանող բերանը թող փորձէ։

22Եթէ յիմարին թակովը ծեծես կորկոտի հետ սանդի մէջ, նորա յիմարութիւնը նորանից չի հեռանալ։

23Լաւ հոգ տար քո ոչխարներին, ուշ դարձրու քո հօտերին։

24Որովհետեւ հարստութիւնը մշտնջենաւոր չէ. Եւ թագը տեւո՞ղ է դարէ ցդար։

25Կանաչը կբուսնի եւ խոտը կերեւայ, եւ կժողովուին սարերի խոտերը.

26Գառները հագուստիդ համար են, եւ դաշտի գինն են նոխազները։

27Եւ բաւական այծի կաթ կլինի քեզ կերակրելու եւ տունդ կերակրելու համար, նոյնպէս եւ ապրուստ քո աղախինների համար։

Choose Translation

Switch translation for Proverbs 27.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.