Proverbs 26AA1896

1Ինչպէս ձիւնը ամառը, եւ անձրեւը հունձին՝ այնպէս էլ յիմարին պատիւ չի վայելիլ։

2Ինչպէս որ ճնճղուկը թռթռում եւ ծիծեռնակը թռչում է, այնպէս էլ զուր անէծքը չի կատարուիլ։

3Խարազանը ձիու համար, եւ սանձը՝ էշի, եւ գաւազանը յիմարների մէջքի համար է։

4Մի պատասխանիր յիմարին նորա տխմարութեան համեմատ, մի գուցէ դու էլ նորան նմանես։

5Պատասխանիր յիմարին նորա տխմարութեան համեմատ, մի գուցէ իր աչքին իմաստուն երեւայ։

6Իր ոտները կտրող եւ վնաս կրող է ով որ յիմարի ձեռքով խօսք ապսպրէ։

7Ինչպէս որ սասանում են կաղի ոտները, այնպէս էլ առակը յիմարների բերանումը։

8Ինչպէս որ քարն են ծրարում եւ պարսատիկի մէջ շպռտում, այնպէս է եւ յիմարին պատիւ տուողը։

9Արբածի ձեռքը մտաւ փուշը, եւ առակը՝ յիմարների բերանը։

10Մեծ է ամեն բան ստեղծողը, վարձք է տալիս յիմարին էլ, վարձք է տալիս յանցաւորներին էլ։

11Ինչպէս որ շունը ետ է դառնում դէպի իր փսխածը, այնպէս է իր յիմարութիւնը կրկնող յիմարը։

12Տեսե՞լ ես մէկ ինքն իր աչքին իմաստուն երեւացող. Յիմարիցն աւելի յոյս կայ քան թէ նորանից։

13Ծոյլն ասում է. Ճանապարհին առիւծ կայ, հրապարակների մէջ՝ առիւծ։

14Դուռը շուռ է տալիս իր ծղխնիի վերայ, ծոյլն էլ՝ իր անկողնի վերայ։

15Ծոյլը իր ձեռքը կկոխէ ամանի մէջը, եւ նորա համար դժուար է նորան ետ տանել իր բերանը։

16Ծոյլը իմաստուն է երեւում իր աչքին եօթը խելօք պատասխան տուողից աւելի։

17Շունը ականջներիցը բռնում է այն անցաւորը, որ գրգռվում է իրանը չեղած դատի համար։

18Ինչպէս մի գիժ որ կրակի կայծեր, նետեր եւ մահ է ցանում,

19Այնպէս է այն մարդը որ իր ընկերին խաբում է, եւ ասում. Ահա կատակ եմ անում։

20Փայտ չլինելիս կրակը կհանգչի. Եւ քսու չլինելիս կռիւը կդադարէ։

21Ինչպէս ածուխը կայծերին, եւ փայտը կրակին, նոյնպէս է կռուարար մարդը վէճ վառելու։

22Քսու մարդի խօսքերը քաղցր պատառների պէս են. Նորանք էլ են իջնում փորի ներսերը։

23Կղկղանքի արծաթով պատած հողի ամանի պէս են սիրաբորբոք շրթունքը ու չար սիրտը միասին։

24Ատեցողը կեղծում է իր շրթունքներովը, եւ սրտումը նենգութիւն է դնում.

25Երբոր նա անուշացնէ ձայնը նորան չհաւատաս. Որովհետեւ եօթը գարշելի բան կայ նորա սրտումը։

26Թէկուզ՝ ատելութիւնը ծածկուի նենգութեամբ, նորա չարութիւնը կյայտնուի ժողովքի մէջ։

27Ով որ փոս փորէ՝ նորա մէջը կընկնի. Եւ ով որ քար գլորէ՝ նա նորա վերայ կդառնայ։

28Ստախօս լեզուն ատում է իր ծեծածներին, եւ շողոքորթող բերանը կորուստ է պատճառում։

Choose Translation

Switch translation for Proverbs 26.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.