Proverbs 25AA1896

1Սորանք էլ են սողոմոնի առակները, որ Յուդայի եզեկիա թագաւորի մարդիկը օրինակեցին։

2Աստուծոյ փառքն է բանը ծածկելը. Բայց թագաւորների փառքն է բանը քննելը։

3Երկինքը բարձրութիւնով, եւ երկիրը խորութիւնով, եւ թագաւորների սիրտը չի քննուիլ։

4Հանիր կղկղանքը արծաթից, եւ ոսկերչի համար անօթ դուրս կգայ։

5Դուրս արա թագաւորի առաջից ամբարշտին, եւ նորա աթոռը կհաստատուի արդարութեամբ։

6Մի պարծենար թագաւորի առաջին, եւ մեծամեծների տեղը մի կանգնիր։

7Որովհետեւ լաւ է որ քեզ ասեն. Վեր բարձրացիր այստեղ, քան թէ քեզ խոնարհեցնեն այն իշխանի առաջին, որին տեսնում են քո աչքերը։

8Շուտով կռուի մի գնար, մի գուցէ չիմանաս թէ վերջումը ինչ պիտի անես, երբոր ընկերդ քեզ ամաչեցնէ։

9Դատդ վարիր ընկերիդ հետ, բայց գաղտնիքը ուրիշին մի յայտնիր։

10Որ մի գուցէ լսողը քեզ անարգէ, եւ վատ անունդ միւս անգամ չգնայ։

11Մէկ յարմար ժամանակին խօսուած խօսքը ոսկի խնձորներ են արծաթի զարդերի մէջ։

12Ոսկի օղ եւ գոհարեղէն մանեակ է իմաստունի խրատը՝ լսող ականջի համար։

13Ինչպէս է ձիւնի պաղութիւնը հունձքի ժամանակին, նոյնն է հաւատարիմ դեսպանն իրան ուղարկողի համար. Նա զուարթացնում է իր տիրոջ հոգին։

14Ամպեր եւ քամի՝ բայց առանց անձրեւի՝ այն մարդն է որ պարծենում է դարտակ պարգեւներով։

15Երկայնմտութեամբ կհամոզուի իշխանը, եւ կակուղ լեզուն ոսկոր կկոտրէ։

16Եթէ մեղր գտնես՝ կեր պէտքիդ չափ. Մի գուցէ նորանից կշտանաս եւ փսխես նորան։

17Ոտքդ սակաւ յաճախէ ընկերիդ տունը, մի գուցէ քեզանից կշտանայ եւ զզուէ քեզանից։

18Ուռ եւ սուր եւ սրած նետ է այն մարդը, որ սուտ վկայութիւն է տալիս իր ընկերի դէմ։

19Կոտրած ատամ եւ դիւրագլոր ոտք է նեղ օրը անհաւատարիմ մարդի վերայ ապաւինելը։

20Ցուրտ օրին զգեստը հանել, կամ բորակի վերայ քացախ ածել է երգեր երգելը տրտում մարդի առաջին։

21Եթէ թշնամիդ սոված է՝ հաց տուր նորան, եւ եթէ ծարաւ է՝ ջուր խմեցրու նորան.

22Որովհետեւ այսպէս անելով նորա գլխի վերայ կրակի կայծեր կդիզես. Եւ Տէրը քեզ կհատուցանէ։

23Հիւսիսային քամին անձրեւ է բերում, եւ խոժոռ դէմքը՝ գաղտախօս լեզու։

24Լաւ է բնակուել մի կտուրի անկիւնում, քան թէ կռուասէր կնոջ հետ մեծ տան մէջ։

25Պաղ ջուր է ծարաւած սրտի համար բարի լուրը հեռու երկրից։

26Պղտորած ակնի եւ քանդուած աղբիւրի նման է ամբարշտի առաջին ընկճուող արդարը։

27Շատ մեղր ուտելը լաւ չէ, իր պատիւը որոնելը պատիւ չէ։

28Քանդուած անպարիսպ քաղաք է այն մարդը, որ չէ զսպում իր ոգին։

Choose Translation

Switch translation for Proverbs 25.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.