Proverbs 24AA1896

1Մի նախանձիր չար մարդկանցը, եւ մի ցանկանար նորանց հետ լինելը։

2Որովհետեւ նորանց սիրտը բռնութիւն է խորհում, եւ տանջանք են խօսում նորանց շրթունքները։

3Տունը կշինուի իմաստութիւնով, եւ հանճարով՝ կհաստատուի։

4Գիտութիւնով կլցուին շտեմարանները եւ կստացուին ամեն պատուական ստացուածք եւ վայելչութիւնք։

5Իմաստուն մարդը զօրաւոր կլինի, եւ գիտուն մարդը իր ոյժը կաւելացնէ։

6Որովհետեւ պատերազմդ խոհեմութեամբ կանես, եւ յաջողակութիւնը խորհրդականների շատութիւնովը կլինի։

7Խիստ բարձր է յիմարի համար իմաստութիւնը, նա դռան մէջ չի բանալ իր բերանը։

8Ով որ մտածում է վնասել, նորան նենգամիտ մարդ կասեն։

9Յիմարութիւն մտածելը մեղք է, եւ ծաղրողը զզուելի է մարդկանց համար։

10Եթէ նեղութեան օրը թուլացար, ոյժդ նեղ կլինի։

11Ազատիր մահուան տարուողներին, եւ դէպի սպանուելու դողդոջացողներին ազատելու ոչինչ մի խնայիր։

12Եթէ ասես թէ մենք չգիտենք. Ահա սիրտերը կշռողը գիտէ, եւ հոգիդ պահողը իմանում է, նա որ մարդիս հատուցանում է իր գործին համեմատ։

13Մեղր կեր, որդեակս, որ լաւ է, եւ մեղրախորիսխ, որ քաղցր է քո քիմքի համար.

14Այդպէս է իմաստութեան գիտութիւնը քո հոգիի համար, եթէ նորան գտել ես, եւ մի վախճան կայ, որ քո յոյսը չի կոտրուիլ։

15Դարանակալ մի լինիր, ով անզգամ, արդարի բնակարանին. Մի աւերիր նորա հանգստութեան տեղը։

16Որովհետեւ եօթն անգամ վայր կընկնէ արդարը եւ կկանգնէ, բայց անզգամները չարիքի մէջ կկործանուին։

17Թշնամիդ վայր ընկնելիս մի ուրախանար, եւ նա կործանուելիս սիրտդ չցնծայ։

18Մի գուցէ տէրը տեսնէ, եւ նորա աչքին անհաճոյ երեւայ. Եւ իր բարկութիւնը ետ դարձնէ նորանից։

19Մի վառուիր չարերի պատճառովը. մի նախանձիր անզգամներին։

20Որովհետեւ վերջ չունի չարը, ամբարիշտների ճրագը պիտի հանգչի։

21Որդեակս, վախիր Տէրիցը եւ թագաւորիցը. Եւ յեղափոխականների հետ մի ընկերանար.

22Որովհետեւ նորանց կործանումը յանկարծ վեր կկենայ. Եւ այն երկուսին էլ պատուհասը ո՞վ գիտէ։

23Սորանք էլ են իմաստուններինը՝ դատաստանում աչառութիւն անելը լաւ չէ։

24Ով որ անզգամին ասէ՝ Արդար ես, ազգերը նորան կանիծեն. Ժողովուրդները նորան կանարգեն։

25Բայց յանդիմանողներին բարիք կլինի, եւ նորանց վերայ բարի օրհնութիւն կգայ։

26Շրթունքներ է համբուրում նա, որ յարմար պատասխան է տալիս։

27Պատրաստիր դրսի գործքդ, եւ բանդ կարգադրիր դաշտումը, յետոյ էլ շինիր տունդ։

28Քո ընկերի դէմ զուր վկայութիւն մի տար, եւ մի խաբիր քո շրթունքներովը։

29Մի ասիր. Ինչպէս որ ինձ արաւ, ես էլ իրան այնպէս եմ անելու, այն մարդին հատուցանելու եմ նորա գործքին համեմատ։

30Ծոյլ մարդի արտի մօտովն անց կացայ, եւ պակասամիտ մարդի այգիի մօտովը.

31Եւ ահա բոլորը փուշեր էին դուրս եկել, նորանց երեսը ծածկել էին եղինճներ, եւ նորա քարի պատը փուլ էր եկած։

32Եւ երբոր տեսայ՝ դրի մտքիս մէջ, մտիկ արի եւ խրատ վեր առայ։

33Մի քիչ քուն, մի քիչ ննջել, մի քիչ էլ ձեռք ձեռքի տալ պառկել.

34Այն ժամանակ քո աղքատութիւնը կգայ իբրեւ ճանապարհորդ, եւ քո կարօտութիւնը՝ սպառազինեալ մարդի պէս։

Choose Translation

Switch translation for Proverbs 24.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.