Proverbs 22AA1896

1Անունը աւելի ընտիր է շատ հարստութիւնից. Արծաթից ու ոսկիից շնորհքն է լաւ։

2Հարուստը եւ աղքատը հանդիպում են իրար. նորանց ամենքի անողը Տէրն է։

3Խորագէտը տեսնում է չարիքը եւ իրան պահում, բայց պարզամիտները անց են կենում եւ վնասվում։

4Խոնարհութեան և Տիրոջ երկիւղի վարձքն է հարստութիւն, եւ պատիւ ու կեանք։

5Փուշեր, որոգայթներ կան ծուռ մարդի ճանապարհումը. իր հոգին կպահպանէ ով որ նորանցից հեռանայ։

6Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ, որ ծերացած էլ՝ չի հեռանալ նորանից։

7Հարուստ աղքատներին կտիրէ, եւ փոխ առնողը ծառայ կլինի փոխ տուողին։

8Չարութիւն ցանողը անօրէնութիւն կհնձէ, եւ նորա բարկութեան գաւազանը պիտի կորչէ։

9Բարի աչք ունեցողը օրհնուած կլինի, որովհետեւ իր հացիցը տալիս է աղքատին։

10Դուրս արա ծաղրողին, եւ կռիւը դուրս կգնայ, եւ վէճն ու անարգանքը կդադարէ։

11Սրտի մաքրութիւն սիրողին, որ շնորհք ունի իր շրթունքի վերայ, թագաւորը բարեկամ է։

12Տիրոջ աչքերը պահում են գիտութիւնը, եւ նա աւերում է անօրէնի խօսքերը։

13Ծոյլն ասում է. Առիւծ կայ դրսումը. Հրապարակների մէջ կսպանուիմ։

14Խոր փոս է օտար կնիկների բերանը. որի վերայ որ տէրը բարկացած է՝ նա այնտեղ կընկնի։

15Յիմարութիւնը կապուած է երեխայի սրտին. խրատի գաւազանը նորան կհեռացնէ նորանից։

16Ով որ աղքատին զրկէ՝ իրանը շատացնելու համար է. Ով որ հարուստին է տալիս՝ դա միայն կորուստի համար է։

17Ծռիր ականջդ եւ լսիր իմաստունների խօսքերը, եւ սիրտդ տուր իմ գիտութեանը։

18Որովհետեւ հաճելի է եթէ նորանց պահես սրտումդ. Նորանք բոլորը միատեղ հաստատուին քո շրթունքի վերայ։

19Որպէս զի քո ապաւինութիւնը Տիրոջ վերայ լինի, հէնց քեզ սովորեցրի այսօր։

20Չէ՞ որ քեզ համար գրեցի եռապատիկ խրատներով եւ գիտութեամբ.

21Որ քեզ սովորեցնեմ ճշմարտութեան խօսքերի ստուգութիւնը, որ քեզ հարցնողներին ճշմարտութեան խօսքեր պատասխանես։

22Մի կողոպտիր աղքատին որովհետեւ աղքատ է. Եւ տնանկին մի կոխիր դատարանումը.

23Որովհետեւ Տէրն է վարում նորանց դատը, եւ նա կկողոպտէ՝ նորանց հոգին կողոպտողներին։

24Մի ընկերանար բարկութեան տէր մարդի հետ, եւ բորբոքուող մարդի հետ մի գնար։

25Որ մի գուցէ սովորես նորա ճանապարհները, եւ որոգայթ ստանաս քո հոգիի համար։

26Մի լինիր ձեռքը գրաւի պէս տուողներից, որ պարտքի համար երաշխաւոր են լինում.

27Եթէ դու չունենաս վճարելու, ի՞նչու համար անկողինդ տակիցդ առնեն։

28Մի շարժիր տեղիցը վաղեմի սահմանանշանները, որ շինել են քո հայրերը։

29Տեսե՞լ ես մի մարդ որ շուտափոյթ է իր գործումը. Նա թագաւորների առաջին է կանգնելու, աննշան մարդկանց առաջին չի կանգնիլ։

Choose Translation

Switch translation for Proverbs 22.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.