Job 9AA1896

1Եւ Յոբը պատասխանելով ասեց.

2Իրաւ գիտեմ որ այդպէս է, եւ մարդս ի՞նչպէս կարդարանայ Աստուծոյ մօտ։

3Եթէ նա ուզէ նորա հետ վիճել, հազարիցը մէկին չէ կարող պատասխան տալ.

4Նա սրտով իմաստուն եւ ուժով զօրեղ է. Ո՞վ է դէմ կացել նորան, եւ ողջ մնացել։

5Նա որ տեղափոխում է լեռները, եւ նորանք չգիտեն, որ նորանց տապալում է իր բարկութեան ժամանակին.

6Նա որ շարժում է երկիրն իր տեղիցը, եւ նորա սիւները դողդողում են.

7Որ արեւին հրամայում է, եւ նա չէ ծագում, եւ աստղերը կնքում է.

8Որ երկինքը տարածում է մինակ, եւ գնում է ծովի կուտակների վերայ.

9Որ արաւ Արջը, Հայկը եւ Բազմաստեղը, եւ Հարաւի շտեմարանները.

10Որ մեծամեծ բաներ է անում՝ անքննելի, եւ սքանչելիքներ՝ անթիւ։

11Տես՝ նա իմ մօտովը կանցնէ, եւ ես չեմ տեսնիլ. Եւ անց կկենայ՝ եւ ես չեմ իմանալ։

12Տես՝ եթէ նա յափշտակէ, ո՞վ նորան ետ կպահէ. Ո՞վ կասէ նորան թէ ի՞նչ ես անում։

13Աստուած իր բարկութիւնը ետ չի դարձնիլ, նորա տակին կխոնարհուին Ռաքաբի օգնականները։

14Ապա ո՞ւր մնաց որ ես նորան պատասխանեմ. և խօսքերս ընտրեմ նորա հետ վիճելու։

15Որովհետեւ արդար էլ լինիմ, պատասխան չեմ տալ. Իմ Դատաւորին պիտի աղաչեմ.

16Եթէ ես կանչէի, եւ նա պատասխանէ՜ր. Չեմ հաւատալ, թէ նա իմ ձայնս կլսէ.

17Նա որ ինձ փոթորիկով կփշրէ, եւ զուր տեղը կշատացնէ իմ վէրքերը.

18Թող չի տալ ինձ որ շունչ առնեմ. Որովհետեւ ինձ դառնութիւններով կկշտացնէ։

19Եթէ բանը զօրաւորի ուժումն է, ահա նա. Իսկ եթէ իրաւունքում, ո՞վ կկանչէ ինձ։

20Եթէ ես արդար լինիմ, բերանս ինձ կդատապարտէ. Եթէ ես կատարեալ լինիմ, նա ինձ յանցաւոր կանէ։

21Եթէ ես կատարեալ լինիմ, իմ անձը չեմ ճանաչիլ, կեանքս կարհամարհեմ։

22Մէկ է. Նորա համար ասում եմ թէ նա կորցնում է կատարեալին եւ ամբարշտին։

23Եթէ հարուածը յանկարծ մեռցնէ, նա կծիծաղէ անմեղի փորձանքի վերայ։

24Երկիրը չարագործի ձեռքն է յանձնուել. նորա դատաւորների երեսը ծածկում է նա, եթէ ոչ, ապա ո՞վ է այն անողը։

25Եւ իմ օրերը փախան սուրհանդակից արագ. Վազեցին՝ բարիք չտեսան։

26Անցան սէզից շինուած նաւերի պէս, որսի վերայ յարձակուող արծիւի պէս։

27Եթէ ասելու լինիմ՝ Մոռանամ գանգատս, երեսիս տխրութիւնը թողեմ եւ զուարթանամ,

28Այն ժամանակ սարսափում եմ բոլոր ցաւերիցս. Գիտեմ որ ինձ անմեղ չես համարիլ։

29Ես պիտի ամբարիշտ լինիմ, ուրեմն ի՞նչու համար զուր տեղը տանջուիմ։

30Եթէ ձիւնի ջրի մէջ լուացուիմ, եւ մոխրաջրով մաքրեմ ձեռքերս,

31Այն ժամանակ էլ ինձ փոսի մէջ կկոխէիր, եւ իմ հանդերձը կզզուէին ինձանից

32Որովհետեւ նա ինձ նման մարդ չէ, որ պատասխանէի իրան, միասին դատաստան գնայինք։

33Մեր մէջտեղը միջնորդ դատաւոր չի լինիլ, որ ձեռքը մեր երկուսի վերայ դնէր։

34Թող հեռացնէ իմ վերայից իր գաւազանը, եւ նորա սարսափն ինձ չզարհուրեցնէ.

35Այն ժամանակ կխօսէի, եւ իրանից չէի վախենալ. Որովհետեւ այսպէս՝ ես իմը չեմ։

Choose Translation

Switch translation for Job 9.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.