Job 8AA1896

1Այն ժամանակ Բաղդատ Սօքեցին պատասխանելով ասեց.

2Մինչեւ ե՞րբ պիտի այդ խօսես. Մինչդեռ մեծ քամի են քո բերանի խօսքերը։

3Մի՞թէ Աստուած կդարձնէ դատաստանը, կամ Ամենակարողը արդարութի՞ւնը կդարձնէ։

4Եթէ որդիքդ նորա դէմ մեղանչել են, նա էլ նորանց մատնել է իրանց յանցանքի ձեռքը։

5Եթէ դու կանուխ դէպի Աստուած դառնաս, եւ Ամենակարողին աղաչես,

6Եթէ դու մաքուր եւ ուղիղ լինիս, նա այն ժամանակ անպատճառ կզարթնէ քեզ համար, եւ կապահովացնէ քո արդարութեան բնակարանը.

7Թէպէտեւ քո սկիզբը պզտիկ լինի, քո վերջը շատ կմեծանայ։

8Բայց ա՛ղէ հարցրու առաջի սերունդից, եւ ուշ դարձրու նորանց հայրերի քննութեանը,

9Որովհետեւ մենք երէկուանն ենք եւ չենք հասկանում, որովհետեւ ստուեր են մեր օրերը երկրի վերայ.

10Ահա նորանք քեզ կսովորեցնեն եւ քեզ կասեն, եւ իրանց սրտիցը խօսքեր կարտասանեն։

11Մի՞թէ պրտուն կբուսնի առանց տիղմի. Կնիւնը կաճէ՞ առանց ջրի.

12Նա դեռ իր դալարութեան մէջ՝ չկտրուած՝ ամեն խոտից առաջ կչորանայ։

13Այսպէս են բոլոր Աստուծուն մոռացողների ճանապարհները. Եւ կեղծաւոր յոյսը պիտի կորչի։

14Որովհետեւ նորա վստահութիւնը պիտի կտրուի, եւ նորա յոյսը սարդի ոստայն է։

15Նա կկռնէ իր տանը վերայ, եւ նա չի դիմանալ, նա կբռնէ նորանից, բայց նա չի կենալ։

16Նա դալար է արեգակից առաջ, եւ նորա ճիւղերը նորա պարտէզիցը վեր.

17Նորա արմատները քարակոյտին են փաթաթվում, քարերի դէզի մէջն է մտնում.

18Բայց երբոր նորան խլում են իր տեղիցը, տեղը ուրանում է նորան, թէ Քեզ չեմ տեսել։

19Ահա սա է նորա ուրախ ճանապարհը, եւ հողիցը ուրիշներն են բուսնում։

20Տես՝ Աստուած չէ մերժում արդարին, եւ չէ բռնում չարերի ձեռքիցը.

21Մինչեւ որ բերանդ լցնէ ծիծաղով, եւ շրթունքներդ՝ ցնծութեան ձայնով։

22Քեզ ատողներն ամօթով պիտի ծածկուին, եւ ամբարիշտների վրանը կչքանայ։

Choose Translation

Switch translation for Job 8.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.