Job 10AA1896

1Հոգիս կեանքիցս զզուել է. Բաց թողեմ ինձ համար գանգատս. Խօսեմ հոգուս դառնութեան ժամանակին.

2Ասեմ Աստուծուն. Ինձ մի դատապարտիր. Յայտնիր ինձ թէ ինչի համար ես վիճում ինձ հետ։

3Մի՞թէ քեզ հաճելի է, որ հարստահարես, որ արհամարհես քո ձեռքի աշխատանքը, եւ չարերի խորհրդին լոյս տաս։

4Մի՞թէ քո աչքերը մարմնաւոր են. Կամ թէ մարդի տեսածի՞ն պէս կտեսնես.

5Մի՞թէ մարդի օրերի պէս են քո օրերը. Կամ թէ քո տարիները՝ մարդի՞ օրերի պէս.

6Որ իմ յանցանքն ես որոնում, եւ իմ մեղքը՝ քննում։

7Քեզ յայտնի է որ յանցաւոր չեմ. Բայց քո ձեռքից փրկող չկայ։

8Քո ձեռքերն են ինձ կազմել եւ ստեղծել բոլորովին շուրջանակի, եւ դու ինձ խորտակո՞ւմ ես։

9Մէկ յիշիր որ ինձ կաւի պէս շինեցիր. Եւ ինձ հո՞ղ ես դարձնելու։

10Դու չթափեցի՞ր ինձ կաթի պէս, եւ պանրի պէս թանձրացրիր։

11Դու մորթով եւ մսով հագցրիր ինձ, եւ ոսկորներով ու ջիղերով հինեցիր ինձ։

12Կեանք եւ ողորմութիւն շնորհեցիր ինձ, եւ քո խնամքը պահեց իմ հոգուն։

13Եւ սորանց պահեցիր քո սրտումը. Գիտեմ որ սորանք քեզ մօտ էին.

14Որ եթէ մեղանչեմ, դու ինձ դիտես, եւ իմ մեղքիցը ինձ չարդարացնես։

15Եթէ ամբարշտութիւն անեմ, վա՜յ ինձ. արդար էլ լինիմ գլուխս չեմ կարող բարձրացնել. Լցուած եմ անարգանօք. Եւ տես թշուառութիւնս։

16Բարձրանայ էլ, առիւծի պէս ինձ կորսաս, եւ դարձեալ կյաղթահարես ինձ.

17Վկաներդ կնորոգես իմ առաջին, եւ բարկութիւնդ ինձ դէմ կշատացնես. Փոփոխութիւններ եւ պատերազմ է հետս։

18Ուրեմն ի՞նչու համար ինձ հանեցիր արգանդից. Երանի՜ թէ մեռած լինէի եւ աչք ինձ չտեսնէր,

19Որ չեղածի պէս լինէի, մօրս արգանդիցը գերեզմանը տարուէի։

20Քիչ չե՞ն իմ օրերը. Դադարիր եւ ետ կաց ինձանից, որ մի քիչ հանգչեմ։

21Այնտեղ գնալուցս առաջ, որ ետ չեմ դառնալու, խաւարի եւ մահուան ստուերի երկիրը.

22Մառախուղի երկիրը, որ մահուան ստուերի խաւարին է նման, եւ կարգ չկայ, եւ լոյսը մթին խաւարի նման է։

Choose Translation

Switch translation for Job 10.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.