James 2AA1896

1Եղբարքս, մի գուցէ աչառութեամբ ունենաք մէր Տէր Յիսուս Քրիստոսի հաւատքը, որ փառքի Տէրն է։

2Եթէ մի մարդ մտնէ ձեր ժողովարանը, որ ոսկի մատանի եւ պայծառ հագուստ ունենայ, եւ մի աղքատ էլ մտնէ այնտեղ կեղտոտ հագուստով,

3Եւ մտիկ տաք նորան որ պայծառ հագուստ ունի եւ ասէք նորան. Դու այստեղ նստիր պատիւով, եւ աղքատին ասէք թէ դու այդտեղ կանգնիր. Կամ թէ Եկ նստիր այստեղ պատուանդանիս մօտ.

4Եւ խղճմտանք չէ՞ք անում ձեզանում, եւ չ’եղա՞ք չար խորհուրդների դատաւորներ։

5Լսեցէք, սիրելի եղբարքս, չէ՞ որ Աստուած ընտրեց այս աշխարհքի աղքատներին, որ հարուստ են հաւատքով, եւ ժառանգներ այն արքայութեանը որ Աստուած խոստացաւ իրան սիրողներին։

6Բայց դուք անպատուեցիք աղքատին. Չէ՞ որ հարուստներն են ձեզ հարստահարում եւ նորանք են ձեզ դատաստան քաշում։

7Չէ՞ որ նորանք են հայհոյում այն բարի անունը որ ձեզ վերայ կանչուած է։

8Արդ եթէ թագաւորական օրէնքը կատարէք գրուածին համեմատ թէ Սիրիր քո ընկերին քո անձի պէս, լաւ էք անում։

9Բայց եթէ աչառութիւն էք անում, մեղք էք անում՝ յանդիմանուած օրէնքիցը ինչպէս օրինազանցներ։

10Վասն զի ով որ բոլոր օրէնքը պահէ եւ մէկումը մեղանչէ, ամեն օրէնքին եղաւ պարտական։

11Որովհետեւ այն Շնութիւն մի անիր ասողը ասեց էլ, Մի սպանիր, իսկ եթէ շնութիւն չ’անես բայց սպանես, եղար օրինազանց։

12Այնպէս խօսեցէք եւ այնպէս արէք, որպէս թէ ազատութեան օրէնքով էք դատուելու։

13Որովհետեւ անողորմ դատաստան պիտի լինի ողորմութիւն չ’անողի վերայ. Եւ ողորմութիւնը պարծենում է դատաստանի դէմ։

14Ի՞նչ է օգուտը, եղբարքս, եթէ մէկն ասէ թէ հաւատք ունի եւ գործ չ’ունենայ. Մի՞թէ հաւատքը կարող է ապրեցնել նորան.

15Եթէ մի եղբայր կամ քոյր մերկ լինին կամ օրուայ կերակրին կարօտ.

16Եւ ձեզանից մէկն ասէ նորանց. Գնացէք խաղաղութեամբ, տաքացէք եւ կշտացէք. Եւ մարմնի պէտք եղածը չ’տաք նորանց, օգուտն ի՞նչ կ’լինի։

17Այսպէս էլ հաւատքը, եթէ գործ չ’ունենայ, ըստ ինքեան մեռած է։

18Բայց մէկը կ’ասէ թէ Դու հաւատք ունիս, եւ ես գործ ունիմ. Ցոյց տուր ինձ քո հաւատքը գործերից, եւ ես էլ ցոյց կ’տամ քեզ իմ հաւատքն իմ գործերիցը։

19Դու հաւատում ես թէ մէկ է Աստուած, լաւ ես անում. դեւերն էլ են հաւատում եւ սարսափում են։

20Բայց կամենո՞ւմ ես գիտենալ, ով դարտակ մարդ, որ հաւատքն առանց գործերի մեռած է։

21Մեր հայր Աբրահամը չէ՞ որ գործերով արդարացաւ իր որդի Իսահակին պատարագ անելով սեղանի վերայ։

22Տեսնո՞ւմ ես որ հաւատքը նորա գործերի հետ միասին գործեց. Եւ այն գործերովը հաւատքը կատարեալ եղաւ.

23Եւ կատարուեցաւ Գրքի խօսքը որ ասում է. Եւ Աբրահամը հաւատաց Աստուծուն եւ արդարութիւն համարուեցաւ նորա համար. Եւ Աստուծոյ բարեկամ կոչուեցաւ։

24Արդ տեսնո՞ւմ էք որ մարդ գործերով է արդարանում, եւ ոչ միայն հաւատքով։

25Նոյնպէս էլ Ռախաբ պոռնիկը. Չէ՞ որ գործերով արդարացաւ, երբոր լրտեսներին իրան մօտ առաւ եւ ուրիշ ճանապարհով արձակեց։

26Որովհետեւ ինչպէս որ մարմինն առանց հոգու մեռած է, այնպէս եւ հաւատքն առանց գործերի մեռած է։

Choose Translation

Switch translation for James 2.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.