James 1AA1896

1Յակոբոս Աստուծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի ծառայ. տասնեւերկու ցեղերիդ որ ցրուած էք, ողջոյն։

2Բոլորովին ուրախութիւն համարեցէք, եղբարքս, երբոր կերպ կերպ փորձանքների մէջ ընկնիք.

3Գիտենալով որ ձեր հաւատքի փորձառութիւնը համբերութիւն է գործում։

4Իսկ համբերութիւնը թող կատարեալ գործ ունենայ. Որ կատարեալ եւ ամբողջ լինիք, եւ ոչ մի բանի պակասութիւն չ’ունենաք։

5Բայց եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նախատում, եւ կ’տրուի նորան։

6Միայն թէ թող հաւատքով խնդրէ առանց երկմտելու, որովհետեւ երկմտողը նման է ծովի հողմակոծուած եւ տատանուած ալիքին։

7Այն մարդը թող չկարծէ, որ Տէրիցը մի բան կ’առնէ։

8Երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհներումը։

9Թող խոնարհ եղբայրը պարծենայ իր բարձրութիւնովը։

10Եւ հարուստն իր խոնարհութիւնովը. Որովհետեւ խոտի ծաղկի նման կ’անցնի։

11Վասնզի արեգակը ծագեց իր սաստիկ տաքութիւնովը եւ խոտը չորացրեց, եւ նորա ծաղիկը թափուեցաւ, եւ նորա երեսի գեղեցկութիւնը կորաւ. Այնպէս էլ հարուստն իր ճանապարհներումը կ’թոռոմի։

12Երանելի է այն մարդը որ համբերում է փորձութեան. Վասնզի եթէ փորձուելով ընտիր գտնուի կեանքի պսակը կ’առնէ, այն որ Տէրը խոստացաւ իրան սիրողներին։

13Ոչ ով, որ փորձութեամ մէջ է, չ’ասէ թէ Աստուածանից եմ փորձվում. Որովհետեւ Աստուած չար բաներով չէ փորձվում. Ինքն էլ ոչ մէկին չէ փորձում.

14Բայց ամեն մէկը փորձվում է բուն իր ցանկութիւնիցը հրապուրուած եւ խաբուած։

15Եւ այնուհետեւ որ ցանկութիւնը յղացած է՝ ծնվում է մեղք. Եւ մեղքն էլ երբոր կատարվում է՝ մահ կ’ծնի։

16Մի խաբուիք իմ սիրելի եղբարք.

17Ամեն բարի տուրք, եւ ամեն կատարեալ պարգեւ վերեւիցն է իջնում լոյսի Հօրիցը. որի մէջ բնաւ փոփոխում կամ դարձուածքի շուք չ’կայ։

18Նա կամենալով ծնեց մեզ ճշմարտութեան խօսքով, որ մենք նորա արարածների երախայրի լինենք։

19Ուստի, իմ սիրելի եղբայրներ, թող ամեն մարդ շուտ լինի լսելու համար, եւ ծանր՝ խօսելու համար, եւ ծանր՝ բարկանալու համար։

20Որովհետեւ մարդի բարկութիւնն Աստուծոյ արդարութիւնը չէ գործում։

21Սորա համար ամեն աղտեղութիւն եւ չարութեան առաւելութիւնը դէն գցեցէք, եւ խոնարհութիւնով ընդունեցէք ձեր մէջ սերմուած խօսքը, որ կարող է ձեր հոգիները ապրեցնել։

22Բայց խօսքը անող եղէք, եւ ոչ միայն լսողներ՝ ձեր անձերը խաբելով։

23Վասնզի եթէ մէկը միայն խօսքի լսող է եւ ոչ անող, նա նման է այն մարդին որ պշուցած մտիկ է տալիս իր իսկական երեսին հայելու մէջ.

24Որովհետեւ նայելով տեսաւ իրան եւ անցաւ, եւ շուտով մոռացաւ թէ ինչպէս էր։

25Բայց նա որ ազատութեան կատարեալ օրէնքի մէջ աչքը գցած մտիկ տուաւ եւ նորանում կացաւ, նա մոռացուկ լսող չ’եղաւ այլ գործ կատարող. նա իր անելովը երանելի է։

26Եթէ ձեզանից մէկը կարծում է թէ կրօնասէր է եւ իր լեզուն չ’սանձահարէ, այլ իր սիրտը խաբէ, այնպիսի մարդի կրօնասիրութիւնը զուր է.

27Սուրբ եւ անարատ կրօնասիրութիւնն Աստուծոյ եւ Հօր առաջին սա է, որբերին եւ այրիներին այցելել նորանց նեղութան մէջ, եւ իր անձն աշխարհքից անարատ պահել։

Choose Translation

Switch translation for James 1.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.