Isaiah 11AA1896

1Եւ Յեսսէի բունիցը մի շառաւիղ է դուրս գալու, եւ մի ընձիւղ է բուսնելու նորա արմատներիցը.

2Եւ նորա վերայ կհանգչէ Տիրոջ հոգին, իմաստութեան եւ հանճարի հոգին, խորհրդի եւ զօրութեան հոգին, գիտութեան եւ Տիրոջ երկիւղի հոգին։

3Եւ նորա ախորժանքը Տիրոջ երկիւղն է, եւ նա իր աչքի տեսածին պէս չի դատիլ, եւ ոչ իր ականջների լսածին պէս կյանդիմանէ։

4Այլ արդարութեամբ կդատէ աղքատներին, եւ ուղղութեամբ կյանդիմանէ երկրի խոնարհների մասին. եւ երկրին կզարկէ իր բերանի գաւազանովը, եւ իր շրթունքների հոգովը կմեռցնէ ամբարշտին։

5Եւ արդարութիւնը նորա մէջքի գօտին կլինի, եւ ճշմարտութիւնը՝ նորա երանքի գօտին։

6Եւ գայլը կբնակուէ գառի հետ, եւ ինձը ուլի հետ կպառկէ. եւ որթն ու առիւծը եւ պարարտ զուարակը մէկտեղ կլինին, եւ մի փոքր երեխայ կքշէ նորանց։

7Եւ կովն ու արջը կարածեն, մէկտեղ կպառկեն նորանց ձագերը, եւ առիւծը արջառի պէս յարդ կուտէ։

8Եւ կաթնակեր տղան իժի ծակի վերայ կխաղայ, եւ կաթից կտրուածը ձեռքը քարբի բոյնի վերայ կդնէ։

9Նորանք չեն վնասիլ եւ չեն ապականիլ իմ բոլոր սուրբ սարի վերայ. որովհետեւ երկիրը լիքն է լինելու Տիրոջ գիտութիւնովը, ինչպէս որ ջուրերը ծածկում են ծովը։

10Եւ այն օրը կլինի, որ Յեսսէի արմատը ազգերի համար դրօշակ կկանգնէ, եւ ազգերը նորան կխնդրեն. եւ նորա հանգիստը փառք կլինի։

11Եւ այն օրը կլինի, որ Տէրը կրկին անգամ իր ձեռքը կմեկնէ, որ իր ժողովրդի մնացորդը առնէ, որ մնացել է, Ասորեստանիցը, Եգիպտոսիցը, Պաթուրեսիցը, Եթովպիայիցը, Եղամիցը, Սենաարիցը, Եմաթիցը եւ ծովի կղզիներիցը։

12Եւ նա դրօշակ կբարձրացնէ ազգերի համար, եւ կժողովէ Իսրայէլի տարագրեալներին, եւ Յուդայի ցրուեալներին կհաւաքէ երկրի չորս անկիւններիցը։

13Եւ կվերանայ Եփրեմի նախանձը, եւ Յուդայի նեղիչները բնաջինջ կլինին, Եփրեմը Յուդային չի նախանձիլ, եւ Յուդան Եփրեմին չի նեղիլ։

14Այլ նորանք Փղշտացիների ուսի վերայ դէպի ծովը կթռչեն, միասին կկողոպտեն արեւելցիներին, Եդովմի ու Մովաբի վերայ կերկարացնեն իրանց ձեռքը, եւ Ամմօնի որդիքը պէտք է հնազանդին նորանց։

15Եւ Տէրը պիտի կործանէ Եգիպտոսի ծովի լեզուն եւ իր ձեռքը պիտի շարժէ Գետի վերայ քամիի սաստկութեամբը եւ նորան պիտի զարկէ եօթը առուների բաժանէ, եւ կօշիկով գնալ պիտի տայ։

16Եւ մի պողոտայ պիտի լինի իր ժողովրդի մնացորդի համար, որ կմնայ Ասորեստանից, ինչպէս որ եղաւ Իսրայէլին Եգիպտոսից դուրս գալիս օրը։

Choose Translation

Switch translation for Isaiah 11.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.