Isaiah 12AA1896

1Եւ այն օրը կասես. Ով Տէր, ես գովում եմ քեզ, որ ինձ վերայ բարկացար. բարկութիւնդ ետ դառաւ, եւ ինձ մխիթարեցիր։

2Ահա Աստուած է իմ փրկութիւնը. ես յոյս ունիմ եւ չեմ վախենալ. որովհետեւ իմ զօրութիւնն ու գովասանքը Տէր Եհովան է, եւ նա ինձ փրկութիւն եղաւ։

3Եւ դուք ուրախութեամբ ջուր կքաշէք փրկութեան աղբիւրներիցը։

4Եւ այն օրը կասէք. Գովեցէք Տիրոջը, կանչեցէք նորա անունը, պատմեցէք ազգերի մէջ նորա գործերը. յիշեցէք որ բարձր է նորա անունը։

5Օրհներգեցէք Տիրոջը, որ մեծամեծ բաներ է արել, սորանք իմացուած են բոլոր երկրումը։

6Աղաղակիր եւ ցնծացիր, ով Սիօնի բնակչուհի, որովհետեւ մեծ է քո միջումը Իսրայէլի Սուրբը։

Choose Translation

Switch translation for Isaiah 12.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.