Psalms 872018

1Նրա հիմքերը սուրբ սարերի վրա են։

2Տերը սիրում է Սիոնի դռներն ավելի, քան Հակոբի բնակարանները։

3Փառավոր բաներ են պատմվում քո մասին, ո՛վ Աստծու քաղաք։ (Սելա)։

4Ռահաբին և Բաբելոնին պիտի հիշեմ նրանց մեջ, որոնք ճանաչում են ինձ. ահա փղշտացիները և Տյուրոսը Քուշի հետ. սա այնտեղ է ծնվել։

5Եվ Սիոնի համար պիտի ասվի. « Այս մարդը և այն մարդը ծնվել են նրանում» և՝ «Ինքը Բարձրյալը հաստատեց նրա հիմքերը»։

6Տերն ազգերն արձանագրելու ժամանակ պիտի հայտնի. «Սա այնտեղ է ծնվել»։ (Սելա)։

7Եվ երգիչները, ինչպես որ պար բռնողները, պիտի ասեն. «Իմ բոլոր աղբյուրները քո մեջ են»։

© Bible Society in Armenia, 2018

Choose Translation

Switch translation for Psalms 87.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.