1Ո՜վ Տեր, իմ փրկությա՛ն Աստված, ցերեկը կանչում եմ, գիշերն էլ քո առջև եմ։
2Թող իմ աղոթքը գա քո առջև. խոնարհի՛ր քո ականջը իմ աղաղակին,
3Որովհետև իմ անձը լցվեց չարիքներով, և կյանքս մոտեցավ դժոխքին։
4Ես հավասարվեցի գերեզման իջնողներին, եղա այն մարդու պես, որ էլ ուժ չունի։
5Թուլացածի պես եմ մեռելների մեջ, խոցվածների պես եմ, որոնք ընկած են գերեզմանում, և որոնց այլևս չես հիշում, և քո ձեռքով դեն են գցված քո աչքից։
6Դու ինձ դրեցիր ներքևի փոսում և խոր տեղերի մեջ։
7Քո ցասումը հաստատվեց ինձ վրա, և քո ալիքներով նեղացրիր ինձ։ (Սելա)։
8Իմ ծանոթներին հեռացրիր ինձնից և ինձ գարշելի դարձրիր նրանց համար. փակված եմ և դուրս չեմ գալիս։
9Աչքս մթնեց իմ խեղճությունից. Տե՛ր, ամբողջ օրը կանչում եմ քեզ, իմ ձեռքը քեզ եմ պարզում։
10Մի՞թե մեռելների համար պիտի հրաշքներ անես. մի՞թե մահացածները պիտի վեր կենան և գոհանան քեզնից։ (Սելա)։
11Մի՞թե գերեզմանում պիտի պատմեն քո ողորմության մասին և քո ճշմարտության մասին՝ կորստյան մեջ։
12Մի՞թե խավարի մեջ պիտի ճանաչվեն քո հրաշքները, և քո արդարությունը՝ մոռացության երկրում։
13Բայց ես քեզ եմ աղաղակում, ո՜վ Տեր, և իմ աղոթքը վաղ առավոտից գալիս է դեպի քեզ։
14Տե՛ր, ինչո՞ւ ես իմ անձը մերժում, երեսդ ծածկում ես ինձնից։
15Ես աղքատ եմ և մեռնում եմ իմ մանկությունից. քո զարհուրանքը քաշեցի, և կտրված է հույսս։
16Քո ցասումն իջավ ինձ վրա, քո զարհուրանքները կորցնում են ինձ։
17Նրանք ամեն օր ջրի նման շրջապատում են ինձ, միասին պաշարում են ինձ։
18Դու հեռացրիր ինձնից բարեկամիս և մերձավորիս. իմ ծանոթները խավարի մեջ են։