Bible

Designed

For Churches, Made for Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

Numbers 34

:
Armenian - 2018
1 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
2 «Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին և ասա՛ նրանց. “Երբ դուք մտնեք Քանանի երկիրը, այս է այն երկիրը, որ կլինի ձեր ժառանգությունը, Քանանի երկիրն իր սահմաններով։
3 Ձեր հարավային սահմանը կլինի Սին անապատից մինչև Եդովմ։ Այնպես որ ձեր հարավային սահմանը կլինի Աղի ծովի ծայրից՝ արևելքից.
4 ձեր հարավային սահմանը, Ակրաբիմի բարձունքից պտույտ տալով, կհասնի մինչև Սին և այնտեղից դուրս գալով՝ կտարածվի մինչև Կադես-Բառնեայի հարավային կողմը և կգնա Ասար-Ադդար ու կհասնի Ասեմոն։
5 Ասեմոնից պտույտ կտա դեպի Եգիպտոսի հեղեղատը և դուրս կգա ծով։
6 Ձեր արևմտյան սահմանը կլինի Մեծ ծովը. դա կլինի ձեր սահմանը արևմուտքից։
7 Ձեր հյուսիսային սահմանը սա կլինի. Մեծ ծովից նշե՛ք մինչև Հոր լեռը,
8 Հոր լեռից նշե՛ք մինչև Եմաթ, և այնտեղից դուրս կգնա մինչև Սեդադ.
9 և կշարունակվի մինչև Զեփրոն և կհասնի Ասար-Ենան։ Սա կլինի ձեր հյուսիսային սահմանը։
10 Ձեր արևելյան սահմանը նշե՛ք Ասար-Ենանից մինչև Սեփամ։
11 Այս սահմանագիծը Այինի արևելյան կողմից՝ Սեփամից, կիջնի Ռեբղա։ Արևելյան կողմից իջնելով՝ այն կձգվի Քենեդեթի ծովի երկայնքով։
12 Այս սահմանագիծը կձգվի մինչև Հորդանան գետը և կհասնի մինչև Աղի ծով։ Այս կլինի ձեր երկիրը իր շրջակա սահմաններով”»։
13 Մովսեսը պատվիրեց Իսրայելի որդիներին և ասաց. «Սա է այն երկիրը, որ դուք պիտի ժառանգեք վիճակ գցելով, ինչպես Տերը պատվիրել է տալ ինը ցեղերին և Մանասեի կես ցեղին,
14 որովհետև Ռուբենի որդիների ցեղն ըստ իրենց հայրերի տների, Գադի որդիների ցեղն ըստ իրենց հայրերի տների և Մանասեի կես ցեղը ստացել են իրենց ժառանգությունը։
15 Այս երկու ցեղերը և Մանասեի կես ցեղը իրենց ժառանգությունն ստացան Երիքովի դիմաց՝ Հորդանան գետի այս կողմում, դեպի արևելք»։
16 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
17 «Սրանք են այն մարդկանց անունները, որոնք ձեր միջև պիտի բաժանեն երկիրը որպես ժառանգություն. Եղիազար քահանա և Նավեի որդի Հեսու։
18 Ամեն մի ցեղից վերցրե՛ք մի իշխան՝ այն երկիրը ժառանգություն բաժանելու համար։
19 Սրանք են այդ մարդկանց անունները. Հուդայի ցեղից՝ Հեփոնեի որդի Քաղեբը,
20 Շմավոնի որդիների ցեղից՝ Ամիուդի որդի Սամուելը,
21 Բենիամինի ցեղից՝ Քասղոնի որդի Ելդադը,
22 Դանի որդիների ցեղից՝ Եգղիի որդի իշխան Բոկկին,
23 Հովսեփի որդիներից Մանասեի որդիների ցեղից՝ Եփոտի որդի իշխան Անիելը,
24 և Եփրեմի որդիների ցեղից՝ Սափաթանի որդի իշխան Կամուելը,
25 Զաբուղոնի որդիների ցեղից՝ Փառնակի որդի իշխան Եղիափանը,
26 Իսաքարի որդիների ցեղից՝ Ազանի որդի իշխան Փաղտիելը,
27 Ասերի որդիների ցեղից՝ Սելոմիի որդի իշխան Աքիուդը,
28 Նեփթաղիմի որդիների ցեղից՝ Ամիուդի որդի իշխան Փադայելը։
29 Սրանք են այն մարդիկ, որոնց Տերը հրամայեց, որ Քանանի երկիրը որպես ժառանգություն բաժանեն Իսրայելի որդիների միջև»։