Bible

Designed

For Churches, Made for Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

Job 15

:
Armenian - 2018
1 Այն ժամանակ Եղիփազ Թեմանացին պատասխանեց.
2 «Մի իմաստուն մի՞թե օդանման մտքերով կպատասխանի և իր փորն արևելյան քամով կլցնի,
3 Անպետք խոսքերով վիճաբանելով և անօգուտ խոսքերով։
4 Մանավանդ որ երկյուղածությունը խափանում ես և առ Աստված աղոթքն արգելում։
5 Որովհետև անօրենությունդ բերանիդ այդպես է սովորեցնում, և դու նենգավորների լեզուն ես ընտրել։
6 Քեզ քո բերանն է դատապարտում և ոչ թե ես. քո շրթունքներն էլ քո դեմ են վկայում։
7 Դո՞ւ ես իբրև առաջին մարդ ծնվել և բլուրներից առա՞ջ ես ստեղծվել։
8 Աստծու գաղտնիքների՞ն էիր ականջ դնում, թե՞ մարդկային իմաստությունը միայն քեզ է պատկանում։
9 Ի՞նչ գիտես դու, որ մենք չգիտենք, դու ի՞նչ ես հասկանում, որ մենք չունենք։
10 Մեզ մոտ ծեր էլ կա, ալևոր էլ, որ քո հայրերից տարիքով են։
11 Աստծու մխիթարանքներն ու մեղմ խոսքերը քեզ հետ, որ խոսվեցին, մի՞թե քեզ քիչ են թվում։
12 Քո սիրտը քեզ ո՞ւր է տանում, ու քո աչքերն ինչո՞ւ են փայլատակում,
13 Որ հոգիդ Աստծու դեմ ես դարձրել ու բերանիցդ այդպիսի խոսքեր ես հանում։
14 Մարդն ի՞նչ է, որ մաքուր լինի, և կնոջից ծնվածը՝ որ արդարանա։
15 Եթե Աստված իր սրբերին էլ չի վստահում, և նույնիսկ երկինքը մաքուր չէ իր առջև,
16 Բայց մանավանդ գարշելի ու պիղծ է մարդը, որ անիրավությունը ջրի պես է խմում։
17 Ես քեզ իմացնեմ, ինձ լսի՛ր, ու իմ տեսածը քեզ պատմեմ,
18 Ինչ որ իմաստունները պատմեցին ու իրենց հայրերից ստացածը չթաքցրին։
19 Երկիրը միայն նրանց տրվեց, ու նրանց մեջ մի օտարական չանցավ։
20 Ամբարիշտն իր բոլոր օրերին տանջվում է, ու բռնավորի համար հաշվված տարիներ են պահված։
21 Նրա ականջներում սարսափների ձայն կա. խաղաղ ժամանակ ավերիչը նրա վրա է գալիս։
22 Նա չի հավատում, թե խավարից կազատվի, և ինքը սրի համար է պահված։
23 Նա հացի համար թափառում է՝ ասելով՝ ո՞ւր է. գիտե, որ խավար օրը կողքին պատրաստ է։
24 Նեղությունն ու տառապանքը նրան զարհուրեցնում են. դրանք նրան պատերազմի պատրաստ թագավորի պես ընկճում են։
25 Որովհետև նա իր ձեռքն Աստծու դեմ մեկնեց և Ամենակալի հանդեպ գոռոզացավ։
26 Հանդուգն կերպով նրա վրա հարձակվեց. իր ասպարը մեծ ցցվածքներ ուներ։
27 Որովհետև նա իր երեսը ճարպով ծածկեց ու կողերի վրա ճարպ կապեց։
28 Նա ավերակ քաղաքներում, այնպիսի տներում բնակվեց, որոնց մեջ բնակվող չկա, որոնք քարակույտեր դառնալու համար են պատրաստված։
29 Նա չպիտի հարստանա, ու նրա ունեցվածքը հաստատուն չպիտի մնա. նրանց ստացվածքը երկրի վրա չպիտի տարածվի։
30 Նա մթից չի հեռանա. բոցը կչորացնի նրա ճյուղերը. նա Աստծու բերանի շնչով կոչնչանա։
31 Թող ունայնությանը չհավատա. ինքն իրեն է խաբում, որովհետև նրա վարձն ունայնությունն է։
32 Իր օրը դեռ չի հասել, նա վախճանվում է. նրա ճյուղերը չպիտի կանաչեն։
33 Նա դեն է գցում, ինչպես որթը՝ իր ազոխը, կամ ինչպես ձիթենին է թափում իր ծաղիկները։
34 Որովհետև անաստվածների հավաքն ամայի պիտի լինի, և կաշառք վերցնողների վրանները կրակը պիտի լափի։
35 Նրանք թշվառություն են հղանում և անօրենություն կծնեն. նրանց ներսը խաբեություն է պատրաստում»։