Zechariah 6NEA

1Դարձա ու բարձրացրի աչքերս և տեսա. ահա չորս կառքեր էին ելնում երկու լեռների միջից, և լեռները պղնձե լեռներ էին։

2Առաջին կառքում աշխետ ձիեր էին, երկրորդ կառքում՝ սև ձիեր,

3երրորդ կառքում՝ սպիտակ ձիեր, և չորրորդ կառքում՝ զանազան բծավոր ձիեր։

4Պատասխան տվեցի և ասացի հրեշտակին, որ խոսում էր ինձ հետ. «Ի՞նչ են դրանք, տե՛ր»։

5Պատասխան տվեց հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, և ասաց. «Դրանք երկնքի չորս հողմերն են, որ ելնում են ողջ աշխարհի Տիրոջ առջև կանգնելու»։

6Կառքը, որի մեջ սև ձիերն էին, ելնում էր դեպի հյուսիսի երկիր, սպիտակները ելնում էին նրանց հետևից, և բծավորները ելնում էին դեպի հարավի երկիր

7և նայում էին շրջելու ողջ երկրով մեկ։ Եվ ասաց. «Գնացե՛ք և շրջե՛ք երկրով մեկ»։ Եվ շրջեցին երկրով մեկ։

8Եվ աղաղակեց և ասաց ինձ. «Ահա, նրանք, որ ելնում են հյուսիսի երկիրը, հանդարտեցրին իմ բարկությունը հյուսիսի երկրում»։

9Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ և ասաց.

10«Դու ինձ համար վերցրո՛ւ իշխանների, նրա պիտանի մարդկանց ու նրա գիտունների այն գերության ավարից և այն օրը կմտնես Սոփոնիայի, որ եկել է Բաբելոնից, որդու՝ Հովսիայի տունը։

11Ոսկի և արծաթ կվերցնես, պսակ կպատրաստես ու կդնես Հովսեդեկ քահանայապետի որդու՝ Հեսուի գլխին

12և կասես նրան. “Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Ահա՛ մարդը, որի անունը Ծագում է. կծագի իր ներսից և կշինի Տիրոջ տունը։

13Նա քաջություն կառնի, կնստի և կտիրի իր աթոռին։ Քահանան կլինի նրա աջ կողմում, և խաղաղության խորհուրդը՝ երկուսի միջև։

14Այդ պսակը կլինի նրանց համար, ովքեր սպասում են, և նրա պիտանի մարդկանց ու նրանց համար, ովքեր ճանաչում են այն. որպես շնորհք՝ Սոփոնիայի որդուն և երգեր՝ Տիրոջ տան համար”»։

15Եվ նրանցից հեռավորները կգան ու կշինեն Տիրոջ տունը, և կիմանաք, որ Ամենակալ Տերն ինձ ուղարկեց ձեզ մոտ։ Եվ սա կլինի, եթե ամբողջությամբ անսաք Տիրոջ՝ ձեր Աստծու ձայնին։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Zechariah 6.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.