Zechariah 5NEA

1Եվ դարձա ու բարձրացրի աչքերս և տեսա ահա մի թռչող գերանդի։

2Եվ ասաց ինձ. «Ի՞նչ ես տեսնում»։ Ասացի. «Թռչող գերանդի եմ ես տեսնում՝ քսան կանգուն երկարությամբ և տասը կանգուն լայնությամբ»։

3Եվ ասաց ինձ. «Դա անեծքն է, որ շարժվում է ողջ երկրի երեսի վրա, որովհետև ամեն գողի համար մահացու վրեժ կպահանջվի դրանով, և ամեն սուտ երդվողի համար մահացու վրեժ կպահանջվի դրանով»։

4«Կհանեմ դրան,- ասում է Ամենակալ Տերը,- ու կմտնի գողերի տները և նրանց տները, ովքեր սուտ կերդվեն իմ անունով. կբնակվի նրա տանը և վերջ կտա նրան, նրա փայտին ու նրա քարերին»։

5Եվ ելավ հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, և ասաց ինձ. «Նայի՛ր քո աչքերով և տե՛ս այն, որ ելնում է»։

6Եվ ասացի՝ «Ի՞նչ է»։ Ասաց ինձ. «Դա չափելու գործիք է, որ ելնում է», և ասաց. «Դա նրանց անիրավությունն է ողջ երկրով մեկ»։

7Եվ ահա մի կապարե կշեռք բարձրացավ, և մի կին նստած էր այն չափելու գործիքի մեջ։

8Եվ հրեշտակն ասաց. «Դա անիրավությունն է»։ Եվ գցեց նրան այն չափելու գործիքի մեջ ու կապարե քարը դրեց նրա բերանին։

9Եվ աչքերս բարձրացրի և տեսա. ահա երկու կանայք էին ելնում. հողմ՝ նրանց թևերի վրա, և նրանց թևերը նման էին հոպոպի թևերի. չափելու գործիքը բարձրացրին երկրի ու երկնքի միջև։

10Եվ ասացի հրեշտակին, որ խոսում էր ինձ հետ. «Նրանք ո՞ւր են տանում չափելու գործիքը»։

11Եվ ասաց ինձ. «Բաբելացիների երկրում նրա համար տուն շինելու և պատրաստելու. և այն դնելու են այնտեղ՝ իր պատրաստածի վրա»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Zechariah 5.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.