Zechariah 13NEA

1Այն օրը Դավթի տան համար ամենուրեք բաց կլինի՝ փոփոխման ու ցողման համար։

2Եվ կլինի, որ այն օրը Տերը կուռքերի անունները կվերացնի երկրից, և այլևս չի լինի նրանց հիշատակը. և երկրից կվերացնեմ սուտ մարգարեներին ու պիղծ ոգիներին։

3Եվ կլինի, որ եթե մեկը դեռևս մարգարեանա, նրա հայրն ու մայրն էլ, որ ծնել են նրան, կասեն նրան. «Չապրես, որովհետև սուտ խոսեցիր Տիրոջ անունով». և նրա հայրն ու մայրը, որ ծնել են նրան, կարգելեն նրան մարգարեանալ։

4Եվ կլինի, որ այն օրը մարգարեներն իրենց մարգարեանալու ժամանակ կամաչեն յուրաքանչյուր տեսիլքից և մազեղեն քուրձեր կհագնեն, քանի որ ստեցին։

5Եվ կասի. «Ես մարգարե չեմ, այլ հողագործ մարդ եմ. ինձ մարդ ծնեց իմ մանկությունից»։

6Եվ ասացի նրան. «Այդ ի՞նչ վերքեր են քո ձեռքերի մեջ». և կասի՝ «Որոնցով վիրավորվեցի իմ սիրելիի տանը»։

7«Արթնացի՛ր, ո՛վ սուր, իմ հովվի դեմ և նրա ընկերոջ մարդու դեմ,- ասում է Ամենակալ Տերը. կհարվածեմ հովվին, և ոչխարները կցրվեն, և իմ ձեռքը կդարձնեմ հովիվների դեմ։

8Եվ կլինի այն օրը,- ասում է Տերը,- նրա մեջ երկու մասեր կանհետանան ու կպակասեն, բայց երրորդը կմնա նրա մեջ։

9Եվ երրորդ մասը կանցկացնեմ հրի միջով ու կտաքացնեմ նրանց, ինչպես արծաթն է տաքանում, և կփորձեմ նրանց, ինչպես ոսկին է փորձվում. նա կկանչի իմ անունը, և ես կլսեմ նրան ու կասեմ. «Իմ ժողովուրդն է սա», իսկ նա կասի՝ «Տերը՝ իմ Աստվածն ես դու»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Zechariah 13.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.