Bible

Create

Inspiring Presentations Without Hassle

Try Risen Media.io Today!

Click Here

Romans 10

:
Armenian - NEA
1 Եղբայրնե՛ր, իմ սրտի փափագը և աղոթքն առ Աստված նրանց համար են, որպեսզի փրկվեն։
2 Նրանց համար վկայում եմ, որ Աստծու հանդեպ նախանձախնդրություն ունեն, սակայն անգիտությամբ,
3 որովհետև նրանք անգիտանալով Աստծու արդարութունը և փորձելով հաստատել իրենց արդարությունը՝ Աստծու արդարությանը չհնազանդվեցին։
4 Օրենքի վախճանը Քրիստոսն է՝ բոլոր հավատացյալների արդարացման համար։
5 Մովսեսն Օրենքից եկող արդարության մասին գրում է. «Ով գործադրի, նրանով կփրկվի» ։
6 Իսկ հավատից եկող արդարության մասին այսպես է ասում. «Մի՛ ասա քո սրտում՝ ո՞վ է երկինք ելնելու», այսինքն՝ Քրիստոսին իջեցնելու։
7 Կամ՝ «Ո՞վ է անդունդ իջնելու», այսինքն՝ Քրիստոսին մեռելներից վեր հանելու։
8 Իսկ ի՞նչ է ասում Սուրբ Գիրքը. «Խոսքը չափազանց մոտ է քեզ, քո բերանում և քո սրտում է», այսինքն՝ հավատի խոսքը, որը քարոզում ենք.
9 որովհետև, եթե քո բերանով Հիսուսին Տեր խոստովանես և քո սրտում հավատաս, որ Աստված նրան հարություն տվեց մեռելներից, կփրկվես։
10 Որովհետև սրտով հավատում ենք արդարանալու համար և բերանով խոստովանում ենք փրկության համար,
11 քանի որ Սուրբ Գիրքն ասում է. «Ամեն ոք, որ հավատա նրան, չի ամաչելու» ։
12 Խտրություն չկա հրեայի ու հեթանոսի միջև, որովհետև նույնն է բոլորի Տերը, ձեռնահաս բոլոր նրանց հանդեպ, ովքեր կանչում են իրեն։
13 Քանի որ «Ամեն ոք, ով կանչի Տիրոջ անունը, կփրկվի» ։
14 Բայց ինչպե՞ս կկանչեին նրան, ում չհավատացին. կամ ինչպե՞ս կհավատային նրան, ում մասին չլսեցին. կամ ինչպե՞ս կլսեին առանց որևէ մեկի քարոզելու.
15 կամ ինչպե՞ս կքարոզեին, եթե չառաքվեցին։ Ինչպես որ գրված է. «Որքա՜ն գեղեցիկ են ոտքերն ավետարանիչների, որ խաղաղության ու բարության ավետիսն են տալիս» ։
16 Բայց ոչ բոլորը հնազանդ եղան ավետարանին։ Եսային ասում է. «Տե՛ր, ո՞վ հավատաց մեր քարոզությանը»։
17 Հավատը, ուրեմն, քարոզությունը լսելուց է, և քարոզությունը՝ Քրիստոսի խոսքից։
18 Բայց հարցնում եմ. «Մի՞թե չլսեցին, մանավանդ որ “ողջ երկրով մեկ տարածվեց նրանց ձայնը, և աշխարհի ծայրերը՝ նրանց խոսքը” »։
19 Բայց հարցնում եմ. «Մի՞թե Իսրայելը չիմացավ։ Նախ՝ Մովսեսն ասում է. “Ես ձեր նախանձը գրգռելու եմ մի ժողովրդով, որ ժողովուրդ չէ, և անմիտ մի ազգով ձեզ կսկիծ եմ պատճառելու” »։
20 Իսկ Եսային համարձակվում է և ասում. «Ինձ գտան նրանք, ովքեր ինձ չէին փնտրում, հայտնվեցի նրանց, ովքեր ինձ չէին հարցնում» ։
21 Բայց Իսրայելի մասին ասում է. «Ամբողջ օրը ձեռքերս երկարեցի անհնազանդ ու խռովարար մի ժողովրդի»։