Psalms 87NEA

1Դպրապետին՝ ողբագին։ Կորխի որդիներից Եման Իսրայելացու սաղմոս իմաստության

2Տե՜ր, իմ փրկությա՜ն Աստված, գիշեր-ցերեկ քեզ աղոթեցի.

3Թող աղոթքներս քեզ հասնեն, Եվ թող խոնարհվի ականջդ իմ խնդրանքներին,

4Որովհետև հոգիս լցվեց չարչարանքով, Եվ կյանքս մոտեցավ գերեզմանին։

5Ինձ մահացածի տեղ ես դնում. Նման եմ ուժասպառ մարդու՝ Թողնված մեռելների մեջ,

6Ինչպես գերեզման իջնողները, Որոնց այլևս չես հիշում, և նրանք մերժված են քո ձեռքից։

7Ինձ խոր փոսի մեջ դրեցիր, Խավարի մեջ և մահվան ստվերի մեջ։

8Բարկությունդ ծանրացավ իմ մեջ. Քո ողջ հորձանքները լցրեցիր ինձ վրա։

9Իմ ծանոթներին ինձնից հեռացրիր, Եվ նրանք ինձ իրենց թիրախը դարձրին. Մատնված էի և դուրս չէի գալիս։

10Աչքերս տկարացան աղքատությունից. Ամեն օր Տիրոջն աղոթեցի և ձեռքերս դեպի քեզ պարզեցի։

11Մի՞թե մեռելների համար սքանչելիքներ պիտի գործես, Կամ բժիշկները հարություն պիտի տան նրանց, Եվ նրանք գոհություն պիտի մատուցեն քեզ։

12Մի՞թե որևէ մեկը գերեզմանում երբևէ պիտի պատմի Քո ողորմությունը կամ քո ճշմարտությունը՝ կորստյան մեջ։

13Մի՞թե քո սքանչելիքները պիտի ճանաչվեն խավարի մեջ, Կամ քո արդարությունը՝ մոռացված երկրում։

14Ես քեզ աղաղակեցի, Տե՛ր, Առավոտյան աղոթքս քեզ կհասնի։

15Ինչո՞ւ ես, Տե՛ր, մերժում հոգիս Կամ հետ դարձնում երեսդ ինձանից։

16Մանկությունից ի վեր անտուն եմ և աշխատավոր, Բարձրությունից ընկա և ապշեցի։

17Բարկությունդ ծանրացավ իմ մեջ, Արհավիրքներդ խռովեցրին ինձ,

18Ջրի պես պաշարեցին ինձ, Միասին պաշարեցին ամբողջ օրը։

19Իմ թշվառության պատճառով Իմ բարեկամներին և ծանոթներին Հեռացրիր ինձանից։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 87.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.