1Դպրապետին՝ ինչպես «Մի՛ ապականիր»-ը։ Սաղմոս Դավթի, արձանագիր
2Արդարև, արդարությա՞մբ էիք խոսում Եվ ուղի՞ղ էիք դատում, մարդկա՛նց որդիներ։
3Քանզի այժմ իսկ ձեր սրտերում Անօրենություն եք գործում երկրում, Եվ ձեր ձեռքերը անիրավություն են նյութում։
4Օտար եղան մեղավորներն իրենց մոր արգանդից սկսած, Մոլորվեցին արգանդից և սուտ խոսեցին։
5Նրանց սրտմտությունը նման է օձի. Իժի, որ խցել է իր ականջները,
6Որպեսզի չլսի ճարտար թովչի ձայնը Եվ դեղ չառնի իմաստուն դեղատուից։
7Աստված պիտի փշրի նրանց ատամներն Իրենց բերաններում. Տե՛րը խորտակեց առյուծների ժանիքները։
8Թող նրանք անարգվեն հեղվող ջրի պես, Նրա աղեղի լարման ժամանակ
9Թող տկարանան հալվող մոմի նման և սպառվեն։ Հուր ընկավ, և արև չտեսան,
10Դեռ իրենց փշերը չզգացած՝ Դժնիկի պես կենդանի կայրվեն բարկացած։
11Ուրախ կլինի արդարը՝ տեսնելով հատուցումը, Եվ իր ձեռքերը կլվանա մեղավորի արյունով։
12Եվ մարդը կասի, թե իսկապես արդարին վարձատրություն կա, Եվ կա Աստված, որ դատում է նրանց երկրի վրա։