Psalms 29NEA

1Սաղմոս Դավթի. տաճարի նավակատիքի օրհնություն

2Գովաբանում եմ քեզ, Տե՜ր, որովհետև ընդունեցիր ինձ Եվ չթողեցիր, որ թշնամիներս ուրախանան վրաս։

3Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Աղոթեցի քեզ, և բժշկեցիր ինձ։

4Տե՛ր, դժոխքից հանեցիր հոգիս Եվ փոսն իջնողների միջից փրկեցիր ինձ։

5Սաղմո՛ս ասացեք Տիրոջը, ո՛վ նրա սրբեր, Նրան գոհությո՛ւն մատուցեք իբրև հիշատակ նրա սրբությանը։

6Նրա բարկության մեջ սրտմտություն կա, Իսկ նրա կամքի մեջ՝ կյանք։ Երեկոյան լացը կմարի, առավոտյան ուրախություն կլինի։

7Ես ասացի իմ բարօրության մեջ, Թե չեմ սասանվի երբեք։

8Տե՛ր, քո կամքով զորություն տվեցիր վայելչությանս, Երբ դարձրիր երեսդ, խռովահույզ եղա։

9Քեզ աղոթեցի, Տե՜ր, աղաչեցի իմ Աստծուն։

10Ի՞նչ օգուտ կա քեզ իմ արյունից, Եթե ապականության մեջ իջնեմ. Մի՞թե հողը կգովաբանի քեզ Կամ կպատմի քո ճշմարտությունը։

11Տերն ինձ լսեց և ողորմեց, Տերն ինձ օգնական եղավ.

12Սուգս ուրախության փոխեց. հանեց իմ քուրձը Եվ ինձ ուրախություն հագցրեց։

13Ինչպե՜ս իմ փառքը սաղմոս պիտի երգի քեզ. Այլևս չպիտի զղջամ, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Գոհություն պիտի մատուցեմ քեզ հավիտյան։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 29.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.