Psalms 148NEA

1Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի Օրհնեցե՛ք Տիրոջը երկնքից, Օրհնեցե՛ք նրան բարձունքներից,

2Օրհնեցե՛ք նրան, նրա բոլո՛ր հրեշտակներ, Օրհնեցե՛ք նրան, նրա բոլո՛ր զորություններ.

3Օրհնեցե՛ք նրան, արեգա՛կ և լուսի՛ն, Օրհնեցե՛ք նրան, ողջ աստղե՛ր և լո՛ւյս.

4Օրհնեցե՛ք նրան, երկինքների՛ երկինքներ, Ջրե՛ր, որ վեր եք երկնից,

5Օրհնեցե՛ք Տիրոջ անունը։ Որովհետև նա ասաց, և եղան, Հրամայեց, և հաստատվեցին։

6Հաստատեց նրանց հավիտյանս հավիտենից. Սահման դրեց, որը չի խախտվի։

7Օրհնեցե՛ք Տիրոջը երկրից, Վիշապնե՛ր և բոլո՛ր անդունդներ,

8Հո՛ւր և կարկո՛ւտ, ձյո՛ւն և սառո՛ւյց, Հո՛ղմ և մրրի՛կ, որ նրա խոսքն եք կատարում։

9Լեռնե՛ր և բոլո՛ր բլուրներ, Պտղաբե՛ր ծառեր և բոլո՛ր մայրիներ,

10Գազաննե՛ր և բոլոր անասուննե՛ր, Սողուննե՛ր և բոլոր թևավո՛ր թռչուններ,

11Երկրի թագավորնե՛ր՝ զորքերով մեկտեղ, Իշխաննե՛ր և երկրի բոլո՛ր դատավորներ,

12Երիտասարդնե՛ր և կույսե՛ր, Ծերե՛ր և մանուկնե՛ր,

13օրհնեցե՛ք Տիրոջ անունը։ Միայն նրա անունը բարձր եղավ. Նրան խոստովանությունը՝ երկնքում և երկրում։

14Տերը բարձրացնում է իր ժողովրդի զորությունը. Օրհնությո՜ւն նրա բոլոր սրբերին. Որդիներին Իսրայելի, Ժողովրդին, որ մոտ է Տիրոջը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 148.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.