Psalms 147NEA

1Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի Գովի՛ր Տիրոջը, Երուսաղե՛մ, Եվ օրհնի՛ր քո Աստծուն, Սիո՛ն,

2Որովհետև նա զորացրեց դռներիդ նիգերը Եվ օրհնեց քո ներսում գտնվող որդիներիդ։

3Նա, որ խաղաղության մեջ պահեց քո սահմանները, Ցորենի առատությամբ լիացրեց քեզ։

4Նա, որ երկիր է ուղարկում իր խոսքը, Եվ արագ սլանում են պատգամները նրա։

5Ձյուն է տեղացնում ճերմակ բրդի պես Եվ մեգ ցանում փոշու նման։

6Սառույց է նետում պատառ-պատառ. Ո՞վ կարող է դիմանալ նրա ցրտին։

7Ուղարկում է իր խոսքը և հալեցնում նրանց. Շաչում են հողմերը, և հոսում են ջրերը։

8Նա, որ իր խոսքն է պատմում Հակոբին, Արդարությունն ու իրավունքը՝ Իսրայելին։

9Տերն այսպես չարեց բոլոր ազգերին Եվ իր դատաստանը նրանց չհայտնեց։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 147.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.