Psalms 145NEA

1Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի Օրհնի՛ր Տիրոջը, հոգի՛ս.

2Պիտի օրհնեմ Տիրոջն իմ կյանքում, Սաղմոս պիտի երգեմ իմ Աստծուն, քանի կամ։

3Հույս մի՛ դրեք իշխանների՝ մարդկանց որդիների վրա, Որովհետև նրանք չեն կարող փրկել։

4Նրանց հոգին դուրս պիտի գա, և նրանք կրկին հող պիտի դառնան, Եվ այդ օրը նրանց բոլոր խորհուրդները կանհետանան։

5Երանի՜ նրան, ում օգնականը Հակոբի Աստվածն է, Եվ նրա հույսը Տիրոջ՝ Աստծու վրա է,

6Որ ստեղծեց երկինքն ու երկիրը, Ծովը և նրա մեջ եղած ամեն ինչը։ Նա, ով պահպանում է ճշմարտությունը հավիտյան

7Եվ տեսնում է զրկվածների արդար դատը։ Տերը հաց է տալիս քաղցածներին Եվ կապյալներին արձակում։

8Տերը բացում է կույրերի աչքերը, Իմաստություն է տալիս նրանց, Ոտքի է կանգնեցնում գլորվածներին։ Տերը սիրում է արդարներին,

9Տերը պահպանում է պանդուխտներին, Տերն ընդունում է որբերին ու այրիներին Եվ կործանում ամբարիշտների ճանապարհները։

10Տերը պիտի թագավորի հավիտյան, Քո Աստվածը, ո՛վ Սիոն, սերնդեսերունդ։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 145.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.