Psalms 100NEA

1Սաղմոս Դավթի Ես պիտի օրհնեմ քեզ, Տե՜ր, Քո ողորմության և իրավունքի համար,

2Սաղմոս պիտի երգեմ և իմաստուն լինեմ Անբիծ ճանապարհին, մինչև գա ինձ մոտ, Որովհետև իմ տան մեջ ես ընթացա սրտիս անբծությամբ։

3Աչքերիս առջև որևէ անիրավ բան չդրեցի Եվ ատեցի ուրացություն անողներին։

4Թյուր սիրտ ունեցողն ինձ չմերձեցավ, Անիրավն ինձնից հեռացավ, բայց կարևորություն չտվեցի։

5Նա, որ ծածուկ խոսեց իր ընկերոջ մասին, Նրան հայտնապես հալածեցի, Նա, որ ամբարտավան էր աչքով և ագահ սրտով, Նրա հետ հաց չկերա։

6Աչքերս դեպի երկրի հավատացյալներն էին, Որպեսզի նրանք ինձ հետ նստեն. Ով գնում էր անբիծ ճանապարհով, Նա էր ինձ ծառայում։

7Ամբարտավանություն անողն իմ տան մեջ չէր բնակվում, Անիրավություն խոսողն աչքերիս առջև Հաջողություն չուներ։

8Ամեն առավոտ սպանում էի Երկրի բոլոր մեղավորներին. Պիտի վերացնեմ Տիրոջ քաղաքից Բոլոր նրանց, ովքեր Անօրենություն են գործում։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 100.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.