Proverbs 18NEA

1Ով ցանկանում է բարեկամներից հրաժարվել, պատճառներ է փնտրում. նմանը ամեն ժամ նախատինք պիտի կրի։

2Պակասամիտին իմաստությունը ոչ մի բանի պետք չէ, քանզի նա առավել անզգամությամբ կվարվի։

3Երբ ամբարիշտը հասնում է չարիքների խորքերը, արհամարհում է, բայց իր վրա անարգանք և նախատինք են հասնում։

4Մարդու սրտում խորհուրդը խոր ջուր է, բխող գետ է և կյանքի աղբյուր։

5Դատաստանի ժամանակ ամբարիշտը չպետք է արդարացվի, ոչ էլ արդարի իրավունքը մերժվի։

6Անզգամի շուրթերը չարիքներ են հասցնում նրան, և նրա հանդուգն բերանը հրավիրում է մահն իր վրա։

7Անզգամի բերանը կործանում է իր համար, և նրա շուրթերը որոգայթ են իր հոգուն։

8Երկյուղը կործանում է ծույլին, կանացի տղամարդիկ քաղցի պիտի մատնվեն։

9Ով իրեն չի բժշկում գործով, իր անձը փչացնողի եղբայրն է։

10Տիրոջ անունը հայտնի է զորության մեծությունից, նրան փութացող արդարները բարձրանում են։

11Հարուստի ստացվածքն ամուր քաղաք է, և նրա փառքն ամուր հովանի ունի։

12Կործանումից առաջ մարդու սիրտը հպարտանում է և փառքից առաջ՝ խոնարհվում։

13Ով պատասխանում է առանց խոսքը լսելու, անզգամություն և նախատինք է անում։

14Իմաստուն ծառան հանդարտեցնում է մարդու ցասումը, իսկ ո՞վ կարող է հանդուրժել մարդու նեղսրտությունը։

15Իմաստունի սիրտը ձեռք է բերում իմաստություն, իմաստունների ականջները խորհուրդներ են փնտրում։

16Շնորհներն ընդարձակում են մարդու կարողությունը և նրան բազմեցնում իշխանների հետ։

17Իր խոսքի սկզբում արդարը ինքն իրեն մեղադրում է, երբ հանդիմանվում է ոսոխի կողմից։

18Լռությունը մեղմացնում է հակառակությունը և զորեղների միջև վճռում է հարցը։

19Եղբորից օգնություն ստացած եղբայրն ամուր քաղաքի պես է. հզոր ու բարձր է հաստատուն թագավորության պես։

20Մարդ իր բերանի պտղով պիտի հագեցնի իր որովայնը և իր շուրթերի պտղով պիտի հագենա։

21Մահն ու կյանքը լեզվի զորության վրա են. ով նվաճի այն, պիտի ճաշակի նրա պտուղը։

22Ով բարի կին է գտել, շնորհ է գտել և ուրախություն ստացել Աստծուց։ Ով վանում է բարի կնոջը, վանում է բարիքը, իսկ ով շնացող կին պահի, անմիտ է և ամբարիշտ։

23Աղքատն աղաչում է թախանձագին, իսկ հարուստը՝ պատասխանում անզուսպ։

24Մարդը լկտիությամբ բոզանոց է գնում։ Մոտիկ բարեկամը լավ է հեռավոր եղբորից։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Proverbs 18.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.