Bible

Engage

Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

Numbers 6

:
Armenian - NEA
1 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
2 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե մի տղամարդ կամ մի կին ուխտի իրեն նվիրել Տիրոջը,
3 պետք է հրաժարվի գինուց և ցքիից, գինու քացախ կամ ցքիի քացախ չպետք է խմի, և խաղողից պատրաստված որևէ բան չպետք է խմի, թարմ խաղող և չամիչ չպետք է ուտի։
4 Իր ուխտի ողջ ընթացքում նա որթատունկից ստացվող ոչ մի բան չպետք է օգտագործի՝ ո՛չ գինի, ո՛չ էլ չամիչից մինչև կորիզ։
5 Իր ուխտի ողջ ընթացքում իր գլխին ածելի չպետք է կպցնի, մինչև Տիրոջն ուխտած օրերը վերջանալը նա մաքուր պետք է մնա՝ իր գլխի մազերն աճեցնելով
6 Տիրոջն ուխտած բոլոր օրերին։ Մահացածին չպետք է դիպչի՝
7 ո՛չ հորը կամ մորը, ո՛չ եղբորը կամ քրոջը։ Նրանց մահվան ժամանակ նրանցով թող չպղծվի, որովհետև Տիրոջն արած ուխտը իր գլխի վրա է։
8 Իր ուխտի բոլոր օրերին նա սուրբ պետք է լինի Տիրոջ համար։
9 Իսկ եթե որևէ մեկը հանկարծ մեռնի իր առջև, ապա անմիջապես կպղծվի նրա ուխտյալ գլուխը. այդ օրն իսկ նա պետք է ածիլի իր գլուխն ու մաքրվի. յոթերորդ օրը նորից թող ածիլվի։
10 Իսկ ութերորդ օրը նա քահանայի մոտ՝ Վկայության խորանի դուռը, թող բերի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ։
11 Քահանան մեկը թող մատուցի որպես մեղքերի քավության զոհ, իսկ մյուսը՝ ողջակեզի զոհ։ Այդպիսով քահանան թող քավի նրա մեղքը, որ ձեռք էր բերել դիակի հետ շփվելուց, և նույն օրն իսկ ենթական թող կրկին սրբագործի իր գլուխը
12 և կրկին Տիրոջը նվիրվելու ուխտ անի։ Եվ մեկ տարեկան գառ թող նվիրաբերի իր մեղքերի քավության համար։ Իր ուխտին նախորդած օրերը հաշվի չպիտի առնվեն, որովհետև նրա ուխտ արած գլուխը պղծվեց”։
13 Այս է ուխտյալին վերաբերող օրենքը. երբ վերջանան նրա ուխտի օրերը, նա թող Վկայության խորանի դուռը գա
14 և Տիրոջը մատուցի իր նվերը՝ արատ չունեցող մեկ տարեկան գառ՝ ողջակեզի համար, արատ չունեցող մեկ տարեկան էգ գառ՝ մեղքերի քավության համար, և արատ չունեցող մի խոյ՝ իբրև փրկության զոհ,
15 մի զամբյուղ նաշիհի բաղարջ հաց, ձիթայուղով շաղված բլիթներ և յուղով հունցված բաղարջ հացիկներ, իրենց ընծաները և իրենց նվերները։
16 Քահանան այս բոլորը թող դնի Տիրոջ առջև, կատարի մեղքերի քավության և ողջակեզի զոհերը։
17 Այնուհետև թող Տիրոջը մատուցի խոյը՝ իբրև փրկության զոհ՝ բաղարջ հացի զամբյուղի հետ։ Ապա քահանան թող ընծայաբերի նրա ընծաները և նվերները։
18 Վկայության խորանի մուտքի մոտ ուխտավորը թող ածիլի ուխտ արած իր գլուխը և մազը գցի այն կրակի մեջ, որի վրա փրկության զոհն է։
19 Ապա քահանան թող վերցնի խոյի եփված թևը, զամբյուղից մի բաղարջ հաց ու մի բաղարջ կարկանդակ և դնի ուխտավորի ձեռքերի մեջ, երբ նա ածիլած կլինի իր գլուխը։
20 Քահանան այն թող ընծայաբերի Տիրոջ առջև. դրանք պատկանում են քահանային՝ ընծայի կրծքի ու ազդրի հետ միասին։ Դրանից հետո ուխտյալը թող խմի գինին։
21 Ահա այս է իրեն Տիրոջը ուխտած մարդու և նրա ընծայի մասին օրենքը։ Իսկ եթե ուխտել է ավելին անել, թող կատարի իր խոստացածը»։
22 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
23 «Խոսի՛ր Ահարոնի ու նրա որդիների հետ և ասա՛. “Երբ օրհնեք Իսրայելի որդիներին, ասե՛ք նրանց. Այսպիսով, կկոչեն իմ անունը Իսրայելի որդիների համար, և ես՝ Տերս, կօրհնեմ նրանց։
24 Տերն օրհնի քեզ ու պահպանի քեզ,
25 Տերն իր երեսը թող ցույց տա քեզ ու ողորմի քեզ։
26 Տերն իր երեսը թող դեպի քեզ դարձնի և քեզ խաղաղություն պարգևի”»։