Bible

Power Up

Your Services with User-Friendly Software

Try RisenMedia.io Today!

Click Here

Numbers 29

:
Armenian - NEA
1 «Յոթերորդ ամսի առաջին օրը սուրբ հավա՛ք արեք։ Այդ օրը ոչ մի աշխատանք չկատարեք։ Փող հնչեցնելու օր թող լինի ձեզ համար։
2 Իբրև անուշահոտություն Տիրոջը՝ ողջակե՛զ մատուցեք մի զվարակ նախրից, մի խոյ և արատ չունեցող մեկ տարեկան յոթ գառ։
3 Զվարակի հետ կմատուցեք յուղով հունցված երեք տասներորդ գրիվ նաշիհ, խոյի հետ՝ երկու տասներորդ գրիվ նաշիհ
4 և յոթ գառներից յուրաքանչյուրի հետ՝ մեկ տասներորդ գրիվ նաշիհ։
5 Ինչպես նաև այծերից մի նոխազ կմատուցեք մեղքերի քավության համար՝
6 չհաշված յուրաքանչյուր ամսվա առաջին օրը սահմանված ողջակեզը, դրա անարյուն զոհերն ու հեղման ընծաները՝ իբրև անուշահոտություն Տիրոջը»։
7 «Նույն ամսվա տասներորդ օրը ևս սուրբ հավա՛ք արեք։ Այդ օրը ծոմ կպահեք և ոչ մի աշխատանք չկատարեք։
8 Իբրև անուշահոտություն Տիրոջը՝ ողջակե՛զ մատուցեք մի զվարակ նախրից, մի խոյ և արատ չունեցող մեկ տարեկան յոթ գառ։
9 Զվարակի հետ կմատուցեք յուղով հունցված երեք տասներորդ գրիվ նաշիհ, խոյի հետ՝ երկու տասներորդ գրիվ նաշիհ,
10 և յոթ գառներից յուրաքանչյուրի հետ՝ մեկ տասներորդ գրիվ նաշիհ։
11 Ինչպես նաև այծերից մի նոխազ կմատուցեք ձեր մեղքերի քավության համար՝ չհաշված մեղքերի քավության համար զոհաբերվող նոխազը, ինչպես նաև ամենօրյա ողջակեզները և նրանց անարյուն զոհերն ու հեղման ընծաները՝ ըստ սահմանված կարգի, իբրև անուշահոտություն Տիրոջը»։
12 «Նույն յոթերորդ ամսվա տասնհինգերորդ օրը սուրբ հավա՛ք արեք. ոչ մի աշխատանք չկատարեք և յոթ օր Տիրոջ տո՛նը տոնեք։
13 Ողջակեզներ և զոհե՛ր մատուցեք՝ իբրև անուշահոտություն Տիրոջը։ Առաջին օրը՝ նախրից տասներեք զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս գառ. բոլորն էլ թող առանց արատի լինեն։
14 Տասներեք զվարակներից յուրաքանչյուրի հետ կընծայաբերեք յուղով հունցված երեք տասներորդ գրիվ նաշիհ, երկու խոյերից յուրաքանչյուրի հետ՝ երկու տասներորդ,
15 տասնչորս գառներից յուրաքանչյուրի հետ՝ մեկ տասներորդ։
16 Ինչպես նաև մի նոխազ՝ մեղքերի քավության համար, բացի ամենօրյա ողջակեզներից, դրանց անարյուն զոհերից ու հեղման ընծաներից։
17 Երկրորդ օրը կմատուցեք տասներկու զվարակ, երկու խոյ և արատ չունեցող մեկ տարեկան տասնչորս գառ։
18 Զվարակների, խոյերի ու գառների հետ մատուցվող անարյուն զոհերն ու հեղման ընծաները թող լինեն նրանց քանակին համապատասխան՝ ըստ սահմանված կարգի։
19 Մատուցե՛ք նաև այծերից մի նոխազ մեղքերի քավության համար, բացի ամենօրյա ողջակեզներից, դրանց անարյուն զոհերից ու հեղման ընծաներից։
20 Երրորդ օրը կմատուցեք տասնմեկ զվարակ, երկու խոյ և արատ չունեցող մեկ տարեկան տասնչորս գառ։
21 Զվարակների, խոյերի ու գառների հետ մատուցվող անարյուն զոհերն ու հեղման ընծաները թող լինեն նրանց քանակին համապատասխան։
22 Նաև այծերից մի նոխազ՝ մեղքերի քավության համար, բացի ամենօրյա ողջակեզներից, դրանց անարյուն զոհերից ու հեղման ընծաներից։
23 Չորրորդ օրը կմատուցեք տասը զվարակ, երկու խոյ և արատ չունեցող մեկ տարեկան տասնչորս գառ։
24 Զվարակների, խոյերի ու գառների հետ մատուցվող անարյուն զոհերն ու հեղման ընծաները թող լինեն նրանց քանակին համապատասխան՝ ըստ սահմանված կարգի։
25 Մատուցե՛ք նաև այծերից մի նոխազ մեղքերի քավության համար, բացի ամենօրյա ողջակեզներից, դրանց անարյուն զոհերից ու հեղման ընծաներից։
26 Հինգերորդ օրը կմատուցեք ինը զվարակ, երկու խոյ և արատ չունեցող մեկ տարեկան տասնչորս գառ։
27 Զվարակների, խոյերի ու գառների հետ մատուցվող անարյուն զոհերն ու հեղման ընծաները թող լինեն նրանց քանակին համապատասխան՝ ըստ սահմանված կարգի։
28 Մատուցե՛ք նաև այծերից մի նոխազ մեղքերի քավության համար, բացի ամենօրյա ողջակեզներից, դրանց անարյուն զոհերից ու հեղման ընծաներից։
29 Վեցերորդ օրը կմատուցեք ութ զվարակ, երկու խոյ և արատ չունեցող մեկ տարեկան տասնչորս գառ։
30 Զվարակների, խոյերի ու գառների հետ մատուցվող անարյուն զոհերն ու հեղման ընծաները թող լինեն նրանց քանակին համապատասխան՝ ըստ սահմանված կարգի։
31 Մատուցե՛ք նաև այծերից մի նոխազ մեղքերի քավության համար, բացի ամենօրյա ողջակեզներից, դրանց անարյուն զոհերից ու հեղման ընծաներից։
32 Յոթերորդ օրը կմատուցեք յոթ զվարակ, երկու խոյ և արատ չունեցող մեկ տարեկան տասնչորս գառ։
33 Զվարակների, խոյերի ու գառների հետ մատուցվող անարյուն զոհերն ու հեղման ընծաները թող լինեն նրանց քանակին համապատասխան՝ ըստ սահմանված կարգի։
34 Մատուցե՛ք նաև այծերից մի նոխազ մեղքերի քավության համար, բացի ամենօրյա ողջակեզներից, դրանց անարյուն զոհերից ու հեղման ընծաներից։
35 Ութերորդ օրը ձեր տոնի վերջին օրը թող լինի։ Ոչ մի աշխատանք չկատարեք այդ օրը։
36 Իբրև Տիրոջ համար անուշահոտություն՝ ողջակեզ կմատուցեք մեկ զվարակ, մեկ խոյ և արատ չունեցող մեկ տարեկան յոթ գառ։
37 Զվարակների, խոյերի ու գառների հետ մատուցվող անարյուն զոհերն ու հեղման ընծաները թող լինեն նրանց քանակին համապատասխան՝ ըստ սահմանված կարգի։
38 Մատուցե՛ք նաև այծերից մի նոխազ մեղքերի քավության համար, բացի ամենօրյա ողջակեզներից, դրանց անարյուն զոհերից ու հեղման ընծաներից։
39 Այս ամենը կմատուցեք Տիրոջը ձեր տոների ժամանակ՝ չհաշված ձեր ուխտածները, ձեր կամավոր նվերները, ձեր ողջակեզները, ձեր անարյուն զոհերը, ձեր հեղման ընծաները և փրկության զոհերը»։