Lamentations 5NEA

1Հիշի՛ր, Տե՛ր, թե ինչե՜ր կատարվեցին մեզ հետ, նայի՛ր և տե՛ս մեր կրած նախատինքները։

2Մեր ժառանգությունն անցավ օտար ազգերին, մեր տները՝ օտարականներին։

3Որբ մնացինք մենք, հայր չկար մեզ համար, մեր մայրերը մեր աչքի առաջ այրիացան։

4Մեր ջուրը փողով խմեցինք, և մեր փայտը գնելու հոգսը միշտ

5մեր վզին է ծանրացած։ Հալածական եղանք և հանգստություն չգտանք։

6Եգիպտացիներն ու ասորեստանցիները ձեռք մեկնեցին՝ մեզ հացով կշտացնելու համար։

7Մեր հայրերը մեղք գործեցին, նրանցից ոչ ոք հիմա չկա, և հայրերի մեղքը մենք ենք քաշում։

8Մեզ վրա տիրեցին ծառաները, և մեզ նրանց ձեռքից փրկող այլևս չկա։

9Անապատի սրի ահից եկեք մեր պաշարները ներս տանենք։

10Սոսկալի սովից մեր կաշին հնացած թոնրի նման ճաք է տվել։

11Կանանց խայտառակեցին Սիոնում, իսկ կույսերին՝ Հուդայի քաղաքներում։

12Ծերերին կախեցին իրենց բութ մատներից, չխնայեցին նաև պառավներին։

13Ընտիր ու պատվական մարդիկ ողբում էին բարձրաձայն, իսկ երիտասարդները, փայտածեծ արվելով, ուժասպառ եղան։

14Ծերերն այլևս չէին նստում դարպասների մոտ, իսկ ընտրյալ մարդիկ դադարեցին օրհնություններ երգելուց։

15Մեր սրտերը զրկվեցին ուրախությունից, և մեր օրհներգություններն ու պարերը փոխվեցին սգի։

16Պսակը վայր ընկավ մեր գլուխներից. վա՜յ մեզ, վա՜յ մեզ, քանզի մենք մեղք գործեցինք։

17Ահա թե ինչու ցավն առավ մեր սրտերը, ահա թե ինչու մեր աչքերին խավարը պատեց

18Սիոնի լեռան վրա, որն ավերակ է դարձել, և աղվեսներն են ելումուտ անում նրա սրահներում։

19Տե՛ր, դու կաս հավիտյան, և քո աթոռը մնում է սերնդից սերունդ։

20Ինչո՞ւ իսպառ մոռացար մեզ, պատժեցիր, թողեցիր ու երկար ժամանակով լքեցիր մեզ։

21Հե՛տ դարձրու մեզ, ո՛վ Տեր, և մենք կվերադառնանք, նորոգի՛ր մեզ, Տե՛ր, ինչպես վաղնջական ժամանակներում։

22Դու մերժելով մերժեցիր մեզ, քո ցասումն ու բարկությունն անչափ բորբոքվեցին մեզ վրա։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Lamentations 5.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.