Jonah 4NEA

1Հովնանն ամբողջությամբ տրտմեց ու խռովվեց։

2Աղոթեց Տիրոջը՝ Աստծուն, և ասաց. «Ո՛վ Տեր, դրանք իմ այն բառերը չէի՞ն, մինչ այնտեղ՝ իմ երկրում էի։ Դրա համար էլ շտապեցի փախչել Թարսիս, քանի որ գիտեի, որ դու ողորմած ես և գթած, համբերող ու բազումողորմ և զղջում ես չարիքների համար։

3Արդ, Տե՛ր, Տե՛ր, հոգիս վերցրո՛ւ ինձանից, որովհետև ինձ համար ավելի լավ է մեռնելը, քան թե ողջ մնամ»։

4Եվ Տերն ասաց Հովնանին. «Իսկապես շա՞տ ես տրտմել»։

5Հովնանը դուրս ելավ այն քաղաքից, նստեց քաղաքի դիմաց [𝕸 քաղաքից արևելք ], իր համար հովանի պատրաստեց և նստեց հովանու տակ, մինչև որ տեսներ, թե ի՛նչ էր լինելու քաղաքին։

6Աստված հրաման տվեց դդմենուն, և Հովնանի գլխի վրա ելավ՝ նրա գլխի վրա նրան հովանի լինելու, նրան զովացնելու իր տառապանքներից։ Հովնանը շատ ուրախացավ դդմենու համար։

7Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, Աստված հրաման տվեց որդին. վնասեց դդմենին, և չորացավ։

8Եվ երբ արևը ծագեց, Աստված հրաման տվեց տապախառն խորշակ քամուն, և արևն ընկավ Հովնանի գլխին. տառապանքի մեջ էր, և նրա հոգին դուրս էր գալիս, և ասում էր. «Ինձ համար ավելի լավ էր մեռնելը, քան իմ այս կյանքը»։

9Եվ Տերը՝ Աստված, ասաց Հովնանին. «Իսկապես շա՞տ ես տրտմած մնալու դդմենու համար», և ասաց. «Շատ եմ տրտմած մնալու մինչև մահ»։

10Տերն ասաց. «Դու ափսոսացիր դդմենուն, որի համար ոչ մի ջանք չէիր թափել ու չէիր աճեցրել այն. գիշերը ելավ և հաջորդ գիշեր կորավ։

11Ես չխնայե՞մ Նինվե մեծ քաղաքը, որտեղ բնակվում են ավելի քան տասներկու բյուր մարդիկ, որոնք իրենց աջն ու ձախը չգիտեն, նաև բազում անասուններ»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Jonah 4.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.