Jonah 3NEA

1Տիրոջ խոսքը երկրորդ անգամ եղավ Հովնանին, և ասաց.

2«Ելի՛ր, գնա՛ Նինվե մեծ քաղաքը և նրա մեջ քարոզի՛ր ըստ նախկին քարոզության, որ խոսեցի քեզ հետ»։

3Հովնանը ելավ ու գնաց Նինվե, ինչպես Տերը խոսել էր նրա հետ։ Նինվեն Աստծու մեծ քաղաք էր՝ երեք օրվա գնալու ճանապարհի չափ։

4Հովնանն սկսեց մտնել այն քաղաքը, երբ մի օրվա ճանապարհ անցավ, քարոզեց և ասաց. «Եվս այլ երեք [𝕸 քառասուն ] օրեր, և Նինվեն կործանվելու է»։

5Եվ նինվեացի մարդիկ հավատացին Աստծուն, պահք քարոզեցին, և նրանց մեծից մինչև փոքրը քուրձ հագավ։

6Լուրը հասավ նինվեացիների թագավորին. իր գահից ելավ ու հանեց իր պատմուճանը, քուրձ հագավ և նստեց մոխրի վրա։

7Թագավորի և իր մեծամեծների կողմից Նինվեում քարոզվեց ու հայտարարվեց, թե մարդ և անասուն, հոտ և արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն և ջուր չխմեն։

8Մարդ և անասուն քուրձ հագան և ամբողջ սրտով աղաղակեցին Աստծուն. դարձավ յուրաքանչյուրն իր չար ճանապարհներից և անօրենությունից, որ իր ձեռքում ուներ, և ասացին.

9«Ո՞վ գիտի, Աստված կզղջա և կդառնա իր խիստ բարկությունից, և կորստյան չենք մատնվի»։

10Եվ Աստված տեսավ նրանց գործերը, որ յուրաքանչյուրը դարձավ իր չար ճանապարհներից, և Աստված զղջաց չարիքների համար, որ ասել էր, թե կաներ նրանց, բայց չարեց։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Jonah 3.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.