Habakkuk 1NEA

1Տեսիլք, որը տեսավ Ամբակում մարգարեն։

2Մինչև ե՞րբ, Տե՛ր, աղաղակեմ, և չլսես, զրկված՝ ձայն տամ քեզ, և չփրկես։

3Ինչո՞ւ ինձ տառապանք ու հոգնություն ցույց տվեցիր՝ թշվառություն և ամբարշտություն տեսնելու։ Իմ առաջ դատաստան եղավ, և դատավորը կաշառք էր վերցնում։

4Դրա համար օրենքը մերժվեց, և արդարադատությունը գլուխ չի գալիս. քանի որ ամբարիշտը ճնշում է արդարին, որի համար սխալ դատաստան էր լինում։

5Տեսե՛ք, արհամարհողնե՛ր, և նայե՛ք, հիացմունքով զարմացե՛ք և չքացե՛ք, որովհետև ես մի գործ եմ անում ձեր օրերում, որին չեք հավատա, թեպետ մեկը պատմի ձեզ։

6Ահա ես արթնացնում եմ քաղդեացիներին՝ դաժան և արագընթաց ազգին, որ ընթանում է երկրի լայնությամբ՝ ժառանգելու վրանները, որոնք իրենը չեն։

7Ահեղ ու երևելի է. նրա դատաստանն իրենից կլինի, և իր տեսիլքն իրենից կելնի։

8Նրանց ձիերն ավելի արագ կվազեն, քան ընձառյուծները, ավելի կատաղի, քան արաբացիների գայլերը. նրանց զինյալները կասպատակեն, կդիմեն հեռուներից և կսլանան, ինչպես արծիվները ցանկությամբ՝ կերակուրի վրա։

9Ամբարիշտների վախճանը կհասնի նրա երեսի դեմ դարձածների համար։ Գերությունը կհավաքի, ինչպես ավազը։

10Ինքը թագավորների հետ զեխություն կանի, բռնակալները նրա խաղալիքն են, և ինքը բոլոր ամրոցների հետ ամբողջությամբ խաղ կանի, հողակույտեր կհավաքի և կպահի այն։

11Այն ժամանակ կփոխվի նրա միտքը, կանցնի և կախորժի՝ ասելով. «Այս զորությունն իմ աստծունն է»։

12Ի սկզբանե մի՞թե դու չես Տերը՝ մեր Աստվածը. չենք մեռնի. Տե՛ր, նրան դրեցիր դատաստանի և ստեղծեցիր ինձ՝ հանդիմանելու նրա խաղը։

13Սուրբ է քո աչքը չարիքներ տեսնելու համար, և չես կարողանա նայել տառապանքներին. ինչո՞ւ նայեցիր արհամարհողներին և չսաստեցիր, երբ ամբարիշտը կուլ էր տալիս արդարին։

14Մարդկանց կդարձնես ծովի ձկների և սողունների՞ պես, որոնք առաջնորդ չունեն։

15Վախճանը կարթով կորզեց, իր ցանցով բռնեց նրան և իր ուռկաններով ժողովեց նրան, որի համար կուրախանա և կցնծա նրա սիրտը։

16Դրա համար զոհ կմատուցի իր ուռկանին և խունկ կծխի իր ցանցին, քանի որ նրանցով ուռճացրեց իր բաժինը և իր ընտիր կերակուրը։

17Դրա համար կտարածի իր ցանցը և չի խնայի մշտապես կոտորելու ազգերին։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Habakkuk 1.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.