Bible

Simplify

Your Church Tech & Streamline Your Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

Genesis 10

:
Armenian - NEA
1 ՍՐԱՆՔ ԵՆ ՆՈՅԻ ՈՐԴԻՆԵՐԻ՝ ՍԵՄԻ, ՔԱՄԻ և ՀԱԲԵԹԻ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ։ Ջրհեղեղից հետո նրանց որդիներ ծնվեցին։
2 Հաբեթի որդիներն են Գամերը, Մագովգը, Մադան, Հավանը, Ելիսան, Թոբելը, Մոսոքը և Թիրասը։
3 Գամերի որդիներն են Ասքանազը, Րիբաթը և Թորգոման։
4 Հավանի որդիներն են Ելիսան ու Թարսիսը, կիտացիներն ու ռոդացիները։
5 Սրանցից բաժանվեցին ազգերի ճյուղերը՝ յուրաքանչյուրն ըստ իր երկրի, ըստ իր լեզվի և տոհմի։
6 Քամի որդիներն են Քուշը, Մեստրեմը, Փուդն ու Քանանը։
7 Քուշի որդիներն են Սաբան, Եվիլան, Սաբաթան, Ռեգման և Սաբակաթան։ Ռեգմայի որդիներն են Սաբան և Հուդադանը։
8 Քուշը ծնեց նաև Նեբրովթին։ Նա եղավ առաջին հսկան երկրի վրա։
9 Նա հսկա որսորդ էր Տիրոջ՝ Աստծու առաջ։ Այդ պատճառով էլ ասում են. «Նեբրովթի պես հսկա որսորդ Տիրոջ՝ Աստծու առաջ»։
10 Նրա թագավորության առաջին տարածքները եղան Բաբելոնը, Որեքը, Աքադն ու Քաղանեն, որոնք գտնվում էին Սենաարի երկրում։
11 Այնտեղից տարածվեց դեպի Ասուր, կառուցեց Նինվեն, Ռոբովթ քաղաքը և Քաղանը,
12 ինչպես նաև Նինվեի ու Քաղանի միջև գտնվող Դասեմը, որը մեծ քաղաք է։
13 Մեստրեմը ծնեց լուդիիմացիներին, սենիիմացիներին, սաղբիիմացիներին, հեփթաղիիմացիներին,
14 պատրոսոնիիմացիներին և քասղոնիիմացիներին, որոնցից սկիզբ առան փղշտացիներն ու կափթորիմացիները։
15 Քանանը ծնեց Սիդովնին՝ իր անդրանիկին, քետացիներին,
16 հեբուսացիներին, ամորհացիներին, գերգեսացիներին,
17 խևացիներին, արուակացիներին, ամինացիներին,
18 արադիոնացիներին, սամարացիներին և ամաթացիներին։ Դրանից հետո ճյուղարձակվեցին քանանացիների ցեղերը։
19 Քանանացիների սահմանները ձգվեցին Սիդովնից դեպի Գերարա և Գազա, դեպի Սոդոմ ու Գոմոր, Ադամա ու Սեբոյիմ՝ մինչև Լասա։
20 Ահա սրանք են Քամի որդիներն ըստ իրենց ցեղերի, ըստ իրենց լեզուների, իրենց երկրների ու իրենց տոհմերի։
21 Սեմը՝ Հաբեթի երեց եղբայրը՝ Եբերի սերունդների նախահայրը, նույնպես որդիներ ծնեց։
22 Սեմի որդիներն են Ելամը, Ասուրը, Արփաքսադը, Լուդն ու Արամը։
23 Արամի որդիներն են Հուսը, Եմուղը, Գադերն ու Մոսոքը։
24 Արփաքսադը ծնեց Սաղային, իսկ Սաղան ծնեց Եբերին։
25 Եբերը ծնեց երկու որդի. մեկի անունը Փաղեկ էր, որովհետև նրա օրոք երկիրը տրոհվեց, իսկ նրա եղբոր անունը Հեկտան էր։
26 Հեկտանը ծնեց Էլմովդադին, Սաղեքին, Ասարմովթին, Հարաքին,
27 Հոդորամին, Եզելին, Դեկլային,
28 Գեբաղին, Աբիմեելին, Սաբեիին,
29 Ուփիրին, Եվիլային ու Հովբաբին։ Սրանք բոլորը Հեկտանի որդիներն են։
30 Նրանք բնակություն հաստատեցին արևելյան լեռնային երկրում՝ Մասեից մինչև Սովփերա։
31 Ահա սրանք են Սեմի որդիներն ըստ իրենց ցեղերի, ըստ իրենց լեզուների, իրենց երկրների ու տոհմերի։
32 Այս է Նոյի որդիների սերնդաբանությունն ըստ իրենց տոհմերի։ Ջրհեղեղից հետո սրանցից երկրի վրա սփռվեցին ազգերի ճյուղերը։