Ezekiel 19NEA

1«Եվ դու, մարդո՛ւ որդի, ո՛ղբ ասա Իսրայելի իշխանի վրա։

2Ասա՛. “Ի՞նչ եղավ քո մայրն առյուծների մեջ, ո՜վ կորյուն. առյուծների մեջ բազմացրեց իր կորյուններին։

3Նրա կորյունների մեջ մի կորյուն հասակ առավ, առյուծ դարձավ, հափշտակություն անել սովորեց և մարդակեր եղավ։

4Նրա մասին լսեցին ազգեր, նրան բռնեցին՝ սպանելու համար, դնչակալով եգիպտացիների երկիրը տարան։

5Երբ տեսավ, որ նրանից զրկվեց, հույսն էլ կորավ, և իր կորյուններից մեկ այլ կորյունի առյուծ դարձրեց։

6Սա շրջում էր առյուծների մեջ։ Առյուծ դարձավ, հափշտակություն անել սովորեց և մարդակեր եղավ։

7Հանդգնությամբ որս էր անում, քաղաքներ կործանում, մռնչոցով երկիրն ամբողջովին ավերում։

8Եվ շրջակա երկրներից ազգեր ելան նրա դեմ, թակարդներ լարեցին նրա շուրջը՝ սպանելու համար,

9դնչակալ հագցրին, վանդակի մեջ տարան բաբելացիների արքայի մոտ, բանտ դրեցին, որպեսզի Իսրայելի լեռների վրա նրա ձայնն այլևս չլսվի։

10Քո մայրը նման էր որթատունկի և նռնենու ծաղիկի պես տնկված էր հոսող ջրերի մոտ։ Նրա տունկն ու պտուղն ուռճացան առատ ջրերի շնորհիվ։

11Նրա զորավոր գավազանն իշխեց ազգի իշխանների վրա. որպես ծառ բարձրացավ ծառաստանների մեջ. իր վեհությունը տեսավ իր ճյուղերի առատության մեջ։

12Բայց բարկությամբ ջարդվեց ու գետնին տապալվեց։ Խորշակը նրա ճյուղերը չորացրեց։ Այսպիսով նրանից վրեժ լուծվեց, և նրա զորավոր գավազանը չորացավ։ Կրակն էլ ճարակեց այն։

13Եվ ուրեմն այն տնկեցին անապատում, անջրդի հողի մեջ։

14Նրա ամենաընտիր ճյուղերից կրակ դուրս ելավ և նրան այրեց։ Նրա մեջ զորավոր գավազան չմնաց։ Ազգը ողբի առակ է դարձել, ողբի համար էլ պիտի լինի”»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Ezekiel 19.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.