Amos 8NEA

1Այսպես ցույց տվեց ինձ Տեր Տերը, և ահա թռչնորսորդների մի գործիք,

2և ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Ամո՛վս»։ Ասացի՝ թռչնորսորդների գործիք։ Եվ Տերն ինձ ասաց. «Վախճանը հասել է Իսրայելի իմ ժողովրդի վրա, և այլևս չեն շարունակի շրջանցել նրանց։

3Այն օրը տաճարի ձեղունները կողբան,- ասում է Տերը,- շատերը կկործանվեն, և բոլոր վայրերի վրա լռություն կբերեմ»։

4Լսե՛ք սա, որ նեղում էիք տնանկին առավոտյան ու հարստահարում աղքատին երեկոյան

5և ասում էիք. «Ե՞րբ պիտի անցնի այս ամիսը, որ շահ անենք, և այս շաբաթը, որ բացենք գանձարկղերը՝ չափը փոքրացնելու և կշիռը մեծացնելու, ստության կշռաքարեր սարքելու համար.

6որ արծաթով առնենք աղքատներին, տնանկներին՝ կոշիկների գնով, և մեր բոլոր վաճառքներից շահ ստանանք»։

7Երդվում է Տերը Հակոբի հպարտության համար, թե՝ «Իսպառ չեն մոռացվի ձեր բոլոր գործերը։

8Դրա համար երկիրը կխռովվի, նրա բոլոր բնակիչները սուգ կանեն, և կելնի նրա վախճանը գետի նման և կիջնի եգիպտացիների գետի պես»։

9«Եվ կլինի այն օրը,- ասում է Տեր Տերը,- որ արեգակը մայր կմտնի միջօրեին, և երկրի վրա լույսը կխավարի ցերեկով։

10Ձեր տոները սգի կվերածեմ, և ձեր բոլոր երգերը՝ ողբի, քուրձ կգցեմ ամեն տարիքի մարդկանց վրա և բոլոր գլուխներին՝ ճաղատություն. նրա համար կդարձնեմ որպես սիրելիի սուգ, և նրանց համար, որ նրա հետ կլինեն՝ որպես ցավերի օր։

11Ահա գալիս են օրեր,- ասում է Տեր Տերը,- և սով կուղարկեմ երկիր, ոչ թե հացի սով և ոչ թե ջրի ծարավ, այլ Տիրոջ խոսքը լսելու սով։

12Ջրերը կհուզվեն ծովից մինչև ծով և հյուսիսից մինչև արևելք. կընթանան՝ Տիրոջ խոսքը փնտրելու, բայց չեն գտնի։

13Այն օրը ծարավից կնեղվեն գեղեցիկ կույսերն ու երիտասարդները,

14որոնք երդվում էին Սամարիայի քավության զոհերով և ասում. “Կենդանի է քո աստվածը, Դա՛ն, և կենդանի է քո աստվածը, Բերսաբեե՛”. կկործանվեն և այլևս ոտքի չեն կանգնի»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Amos 8.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.